Ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցնել հարազատներին
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաղորդել է, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին:
«ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,- ասաց նա: