Մովսիսյանի և Արոնյանի «Բադեն-Բադեն» թիմը այս տարի միայն 2-րդն է
Գերմանիայի 2015/16 թթ. ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին 16 թիմեր, անակնկալ ավարտ է ունեցել: 28 միավորով Գերմանիայի ակումբային չեմպիոն է հռչակվեց համեմատաբար համեստ «Սոլինգեն» թիմը, իսկ հանրահայտ «Բադեն-Բադեն» թիմը, որը Գերմանիայի ակումբային չեմպիոն էր հռչակվում 2005 թ.-ից սկսած, այս տարի արժանացել է միայն արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ «Բադեն-Բադենում» են ընդգրկված նաև Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը: Հրանտ Մելքումյանի «Բեռլին 1903» ակումբը մրցաշարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: