Թուրքիան չի կարողանում վերահսկել ավազակախմբերի ներթափանցումը երկիր. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիան դեռևս չի կարողանում վերահսկել հարևան երկրներից ավազակախմբերի ներթափանցումը երկիր: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Թուրքիայում, որի հետ մեր հարաբերությունները լավագույնս չեն դասավորվել՝ ոչ մեր մեղքով, իշխանությունները, դժբախտաբար, դեռևս չեն կարողանում կարգավորել տարբեր հարևան երկրներից բանդիտական խմբավորումների ներթափանցումը, որովհետև, բանդիտների հետ, ինչպես երևում է, նրանք կապի մեջ են»,-ասել է Վլադիմիր Պուտինը: