Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առայժմ չի նախատեսվում. Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով հանդիպում առայժմ նախատեսված չէ: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նաև նշել է, որ նախարարների հետ մշտական շփման մեջ է, որպեսզի հակամարտության կարգավորման բանակցություններ սկսեն համանախագահների հովանավորությամբ, հայտնում է Trend-ը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ հանդիպել նախարարներին», – ասել է Ուորլիքը: