Բաղդադում պայթյունից 11 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունից 11 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Բացի այդ, պայթյունից ևս 39 մարդ վնասվածքներ է ստացել:
Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները: Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: