Թուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասին

Մեզ «միլիցա» Շարմազանով պետք չէ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա պահվածքին, ասել է, որ պետք է բոլորը կոռեկտություն պահպանեն:

«Չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրողը վիրավորվել է, ես՝ որպես իշխանություն, ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը:

Ինչո՞ւ հանկարծ Շարմազանովը որոշեց ներողություն խնդրել Վլադիմիր Գասպարյանի փոխարեն, արդյո՞ք Շարմազանովը իր այս պահվածքով այլ ջրաղացի ջուր չլցրեց: Իրականում ներողություն խնդրելը վատ բան չէ, եթե դու առաջինը քո փոխարեն ես ներողություն խնդրում, իսկ Է.Շարմազանովը, որպես իշխանություն, շատ ու շատ տեղերում հապաղել ու ներողություն չի խնդրել: Օրինակ, ինչու մինչև հիմա Շարմազանովը չի այցելել առաջնագիծը պահող տղաների ընտանիքներին ու ներողություն խնդրել այն բանի համար, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ծառայում են, իսկ ինքն ու իր մերձավոր շրջապատը չի ծառայել ու այսօր իշխանության դիրքերից հանդես գալով` իրենք հարստանում են, իսկ առաջնագիծ պահողների ընտանիքները կամ արտագնա աշխատանքի են, կամ հացի խնդիր լուծելու կռիվ են տալիս:

Ինչո՞ւ Է. Շ-ն որպես իշխանություն ներողություն չի խնդրում ՀՀ-ում ծնված և դեռ չծնված մարդկանցից այն բանի համար, որ իշխանությունը մսխել է ներսի ու դրսի փողերը և առաջնագիծը պահող զինվորից մինչև նրա ապագա ծնվող երեխան պարտք է կուտակել:

Ինչո՞ւ Շարմազանովը ներողություն չի խնդրում այն բանի համար, որ իր իշխանությունը մոտ 9,5 մլրդ դոլար ապօրինի գումար է երկրից հանել ու երկիրը մատնել աղքատության:

Ինչո՞ւ Շարմազանովը ներողություն չի խնդրում, որ իր իշխանությունը Հայաստանում ընտրությունները վերածել է ընտրական միջոցառման, իսկ ընտրողին՝ ընտրազանգվածի:

Ինչո՞ւ Շարմազանովը` որպես իշխանություն, ներողություն չի խնդրում իշխանության կողմից պարտադրված արտագաղթի համար:

Ինչո՞ւ Շարմազանովը ներողություն չի խնդրում մեծ ու փոքր իշխանավորների կողմից պետական բյուջեն 70 տոկոսով թալանելու համար:

Այնպես, որ Է.Շ-ը շատ առիթներ ունի ներողություն խնդրելու, եթե իհարկե դա ընդունվի հասարակության կողմից, իսկ ոստիկանապետի փոխարեն երևի ոստիկանությունում կգտնվեն մարդիկ, ովքեր կխնդրեն այդ ներողությունը, մեզ «միլիցա» Շամազանով պետք չի: