Հիմա աշխատելու ու ոչ թե խորհուրդ ստեղծելու ժամանակն է
ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն: Այս տարիներին Պն-ին կից տարատեսակ խորհուրդներ և հանձնաժողովներ գործել են ու փաստորեն նորերն են ավելանում, որոնց արդյունավետությունը որևէ կերպ աչքի չի ընկնում: Օրինակ, տարիներ շարունակ ունենք ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչություն, որը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է:
ՏՏ ոլորտի մասնագետները պնդում են, որ շատ կարևոր հարցեր պարզապես հենց այդ կառույցի շնորհիվ ջրվել են և այսօր ունենք ռազմաարդյունաբերության նման վիճակ: Պարզապես պետական բոլոր կառույցները մրցավազքի մեջ են ինչքան շատ ՊՈԱԿ-եր, կից խորհուդներ, ու հանձնաժողովներ այնքան շատ մերձավոփրների ունեցվածքի կուտակում: