«Ամերիա» բանկը հաքերային հարձակման է ենթարկվել
Newspress.am-ի տեղեկություններով հաքերները կոտրել են «Ամերիա» բանկի հաճախորդների հաշիվները: Հաճախորդներից մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց հաշիվների օգտագործման մասին իմացել են բանկի կողմից իրենց ուղարկված հաղորդագրությունների միջոցով: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենց հաշվից հանվել է x գումար:
Այս մասին լուրը newspress.am-ը փորձեց ճշգրտել «Ամերիա» բանկի աշխատակիցների հետ: Վերջիններս հայտնեցին, որ շուտով այդ մասին հաղորդագրություն կտարածեն:
«Այս պահին լուրը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,-ասացին բանկի աշխատակիցները: