Ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում. Էդուարդ Շարմազանով
«Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Սա է իմ կարծիքը: Հիմա ես չեմ ուզում կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետը լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանության բարեփոխումների մասին հայտարարությունները խոսքից այն կողմ չեն անցնում, Վլադիմիր Գասպարյանը պտտվել ու ասել էր. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»: