Նեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան
Միջազգային

Նեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ համաձայնության շրջանակում կառավարության ղեկավարի պաշտոնը փոխատեղման կարգով ստանձնել երկրորդը։ Միաժամանակ, նա արաբական կուսակցություններին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ և զգուշացրել, որ կառավարությունում նրանց մասնակցությունը կարող է սպառնալիքներ առաջացնել Իսրայելի անվտանգության համար, հայտնել է The Times of Israel-ը։

«Իմ ղեկավարած «Լիկուդը» երկրի ամենամեծ կուսակցությունն է, որը քառորդ միլիոն ձայնով առաջ է Այզենկոտի կուսակցությունից։ Բնականաբար, հենց ես պետք է գլխավորեմ ազգային միասնության կառավարությունը կամ, առնվազն, փոխատեղման շրջանակում առաջինը զբաղեցնեմ վարչապետի պաշտոնը», — հայտարարել է Նեթանյահուն։

Սակայն, նրա խոսքով, հանուն երկրի շահերի ինքը պատրաստ է հրաժարվել այդ սկզբունքից։ Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը գտնվում է «գոյաբանական վտանգի» առջև, ուստի համաձայն է, որ Այզենկոտն առաջինը ստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը, իսկ ինքը պաշտոնավարման սկզբում դառնա այլընտրանքային վարչապետ։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարություն ձևավորելը հանձնարարել է Այզենկոտին, ոչ թե Նեթանյահուին։ Վերջին շաբաթներին Այզենկոտը ձգտում է կոալիցիա ձևավորել առանց գործող վարչապետի։

Նեթանյահուն Այզենկոտի դաշինքին կոչ է արել անհապաղ սկսել «բաց, անկեղծ և արագացված բանակցություններ» և հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ պատրաստ կլինեն փոխզիջումների՝ հանուն ազգային միասնության կառավարության ձևավորման։

Միաժամանակ, վարչապետը դեմ է արտահայտվել կոալիցիային արաբական «Միացյալ ցուցակ» և ՌԱԱՄ կուսակցությունների հնարավոր մասնակցությանը։ Նա նրանց անվանել է ահաբեկչության կողմնակիցներ և հայտարարել է, որ նրանք իբր մտադիր են ընտանիքների վերամիավորման պատրվակով իսրայելական քաղաքացիություն տրամադրել հարյուր հազարավոր պաղեստինցիների։

Նեթանյահուի պնդմամբ՝ այդ կուսակցությունները նաև ձգտում են Նեգևում և Գալիլեայում ստեղծել արաբական ինքնավար գոտիներ, իսրայելական ուժերը դուրս բերել Գազայի հատվածում, Սիրիայում և Լիբանանում իրենց վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտիներից և, ի վերջո, ստեղծել պաղեստինյան պետություն՝ «Իրանի հովանու ներքո, Իսրայելի ավերակների վրա»։

«Առանց որևէ կրակոց արձակելու՝ թշնամական ուժերը երկիրը կզավթեն ներսից», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նա նաև արաբ պատգամավորներին մեղադրել է ազգային խորհրդանիշների և զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Նրա խոսքով՝ նրանցից ոմանք ազգային օրհներգի կատարման ժամանակ լքում են նիստերի դահլիճը և երես են թեքում վիրավոր վետերաններից։

Հայտարարությունը հնչել է ՌԱԱՄ կուսակցության առաջնորդ Մանսուր Աբասի՝ Channel 12 հեռուստաալիքին սպասվող հարցազրույցից մի քանի ժամ առաջ, որի ընթացքում նա, ինչպես ակնկալվում է, ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն կանվանի։ Սա Այզենկոտի պահանջներից մեկն է իր կառավարությանը մասնակցելու հավակնություն ունեցող կուսակցություններին։

Նեթանյահուն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ Իսրայելը միավորի այն կուսակցություններին, որոնք այն ճանաչում են որպես հրեա ժողովրդի ազգային պետություն։ Նա նաև խոստացել է ուլտրաօրթոդոքս կուսակցությունների հետ համաձայնության հասնել նրանց ներկայացուցիչների զինվորական ծառայության զորակոչի հարցում. համաձայնություն, որին նրան չէր հաջողվել հասնել նախորդ կառավարության օրոք։