Առաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունում
Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալը պարգևել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։
«Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։
Աննայի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։