Ինտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում
Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել ՊՍԺ-ի շարքերը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում միլանյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ, սակայն գործընթացն օրեցօր ավելի է բարդանում․ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի հարցում։ Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել ՊՍԺ-ն, որը լրջորեն հետաքրքրված է հարձակվողի տրանսֆերով։ Բացի փարիզյան գրանդից, իրավիճակի զարգացմանն ուշադրությամբ հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Չելսին»։
Թյուրամը «ներաձուրիների» գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին, իսկ ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Հավելենք, որ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Թյուրամը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am: