Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Արսեն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուԴպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կաԻրանը Սպահանի և Նաթանզի միջև ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցում
Տնտեսություն

Հայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունը

Հայաստանը պետք է ունենա նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող ատոմակայանին դրա շահագործումից դուրս բերելուց հետո։ Այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։

Փաշինյանի խոսքով՝ նոր միջուկային էներգաբլոկ ունենալը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։

«Խիստ արդիական և օրակարգային է Հայաստանի Հանրապետությունում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող էներգաբլոկին շահագործումից դուրս բերելուց հետո։ Դա միակ ճանապարհն է, որով մենք ապագայում ապահոված կլինենք մեր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,- նշել է Փաշինյանը։

Նիստին ելույթ ունեցած Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը նույնպես անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման հարցին՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է հիմնարար որոշման անհրաժեշտության առաջ, որը ձևավորելու է երկրի էներգետիկ ապագան առաջիկա տասնամյակների ընթացքում։

Նրա խոսքով՝ նման որոշումը պահանջում է ոչ միայն քաղաքական պատասխանատվություն և տնտեսական վերլուծություն, այլև տեխնիկական և միջուկային անվտանգության բոլոր ասպեկտների համակարգային գնահատում։

Լիպարն առաջարկել է խորհրդի հետագա աշխատանքում ուշադրություն դարձնել մի քանի առաջնահերթ ուղղությունների, որոնցից մեկը նոր միջուկային էներգաբլոկի ծրագրի և տեխնոլոգիաների ներդրման հարցն է։

«Երկրորդը՝ նոր միջուկային անվտանգության ծրագրի նախաձեռնությունը և տեխնոլոգիաների ներարկումն է ռազմավարական որոշումների կայացման գործընթացում: Այս ամենը պետք է հենված լինի, իհարկե, անվտանգության, տեխնոլոգիական հասունության, տնտեսական գործելիության գնահատման վրա։ Խոսքս վերաբերում է նաև ծրագրի իրականացման ընթացիկ ռիսկերի գնահատմանը, անվտանգության ապահովմանը և հարատև կայունությանը»,- նշել է նա։

Խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ առաջադեմ տեխնոլոգիաներն ինքնին չեն կարող երաշխավորել ատոմային անվտանգությունը։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, մասնագիտական կարողություններ, մարդկային ռեսուրսներ, կարգավորման վերահսկողություն և կրթական ու վերապատրաստման շարունակական ծրագրեր։

Լիպարը կարևորել է նաև միջազգային համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ Հայաստանը կարող է օգտվել ՄԱԳԱՏԷ-ի, Եվրահանձնաժողովի, «Ռոսատոմ»-ի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փորձից ու կարողություններից։

Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կարող է աջակցել այդ համագործակցության ընդլայնմանը՝ միջազգային փորձը ներառելով ռազմավարական որոշումների կայացման գործընթացում։

Խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի աշխատանքները չպետք է սահմանափակվեն ընդհանուր քննարկումներով, այլ պետք է հանգեցնեն հստակ եզրակացությունների և առաջարկությունների, որոնք հիմք կդառնան հետագա գործողությունների համար։

Նշենք, որ նիստին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ և միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից ու Ֆինլանդիայից։ Քննարկվել են նաև Հայաստանի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հեռանկարներն ու միջուկային անվտանգության ոլորտում միջազգային չափանիշների և լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը։