Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Արսեն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուԴպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կաԻրանը Սպահանի և Նաթանզի միջև ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցում
Տնտեսություն

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված է

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման, շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման հարցերը։

Նիստի բացման ժամանակ Փաշինյանը նշել է, որ նման ձևաչափով աշխատանքը կարևոր է հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված անելիքների տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն կառավարության որոշմամբ այն երկարաձգվել է 10 տարով։ Այդ ուղղությամբ իրականացվել են նախապես պլանավորված տեխնիկական միջոցառումները։

Փաշինյանը նշել է, որ ՀԱԷԿ-ն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարման և երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

«Դրանով պայմանավորված և ելնելով ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ՝ 2026 թվականից մինչև 2036 թվական՝ իրականացնելով պահանջված տեխնիկական միջոցառումների մի ամբողջ շարք, որի համար Կառավարությունը 2023 թվականի թիվ 395 Ա և թիվ 1597 Ա որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացրել է 160 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, իսկ մնացած մասը գտնվում է կատարման գործընթացում»,- նշել է վարչապետը։

Նիստում ելույթ է ունեցել նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը։ Նա ընդգծել է, որ խորհրդի գործունեության հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կառավարությանը միջուկային էներգետիկայի և անվտանգության ոլորտում բարձր մակարդակի խորհրդատվության տրամադրումն է։

Լիպարի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել գործող ատոմակայանի անվտանգ գործունեությունը՝ շարունակելով անվտանգության միջոցառումների իրականացումը երկարաժամկետ շահագործման ծրագրերի շրջանակում։

Նա առանձնացրել է նաև ատոմակայանի առանձին հատվածների մաշվածության հետ կապված ռիսկերը և ընդգծել, որ նման պայմաններում անհրաժեշտ է խստացնել անվտանգության նորմերի կիրառումը։

Խորհրդի նախագահի խոսքով՝ միջուկային անվտանգությունն ապահովելու համար կարևոր են ոչ միայն տեխնոլոգիական լուծումները, այլև որակյալ ենթակառուցվածքները, կարգավորման վերահսկողությունը, մշտադիտարկումը, մասնագիտական կարողություններն ու շարունակական վերապատրաստումը։

Նիստին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից։

Քննարկումների արդյունքում ներկայացվել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, անվտանգության մակարդակի ու հուսալիության բարձրացմանն առնչվող առաջարկություններ և դիտարկումներ։