Ուկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջը
Նոյեմբերի 18-ին իրականացված գործողությունը բաղկացած է եղել յոթ փուլից, որոնց ընթացքում կիրառվել է սպառազինության 11 տեսակ։ Սկզբում ուկրաինական ուժերը թուլացրել են կամրջի շրջակայքում տեղակայված պաշտպանական համակարգերը, որից հետո հարվածներ են հասցրել հենց կամրջի կառուցվածքին։ Առաջին հարվածներից հետո գործողությանը միացել է «Նեպտուն» հրթիռային բրիգադը, որը հաջորդ գիշեր կրկին հրթիռակոծել է կամուրջը՝ երկաթուղային հատվածը վնասելու նպատակով։
The Telegraph-ի գնահատմամբ՝ կամրջի լիակատար ոչնչացումը քաղաքական լուրջ հաղթանակ կլինի Կիևի համար և կբարդացնի Ղրիմի ու Ուկրաինայի հարավում տեղակայված ռուսական զորքերի մատակարարումը։