Պայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավոր
Աֆղանստանի Քունար նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, ևս շուրջ 50-ը վիրավորվել են։
Այս մասին հայտնում է աֆղանական Hasht-e Subh Daily պարբերականը։
Զոհվածներն ու վիրավորները միջնակարգ դպրոցի աշակերտներ են։
Վիրավորներին տեղափոխել են նահանգային հիվանդանոց։ Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։