Արսեն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուԴպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կաԻրանը Սպահանի և Նաթանզի միջև ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցումԱրհեստական բարոյականություն. Հայաստանը կորցնում է մարդկային դեմքը․ Վահե ՀովհաննիսյանՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից«Անընդունելի է և անբացատրելի». 9-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասագրքում 18+ սերիալ դիտելու առաջադրանք կաԱՄՆ-ում 26-ամյա հղի կալանավորը փախել է բանտի աշխատակիցների մեքենայով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անցՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով
Թուրքիան չի կարող հասկանալ իր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը Վրաստանում. Հաքան ՖիդանՈւսանողները լքո՞ւմ են Գեղարվեստի ակադեմիան. ռեկտորը խուսափում է հարցազրույցներիցՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքովԱրևմտյան կոնկրետ երկրները «կրիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին. Աբրահամյան
Պшյթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր (տեսանյութ)
Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՍա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ․ 568 օրվա փոխարեն՝ Դավիթ Համբարձումյանի գործը քննվել է 40 օրում. Ռուբեն ՄելիքյանԽարբերդի մանկատանը 2 անձ է մահացել. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում նավեր են պայթելԻշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի․ «Հրապարակ»Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հոր բարձր պաշտոնը՝ որդու արագ կարիերայի գրավակա՞ն. 33 տարեկանում՝ արտակարգ և լիազոր նախարար. «Հրապարակ»Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետինԶելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցմանՎարչապետի պաշտոնի դիմաց՝ Սահմանադրության փոփոխությո՞ւն․ ընդդիմությունը չի գնացել գործարքի. «Փաստ»ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ
Քաղաքականություն

Արհեստական բարոյականություն. Հայաստանը կորցնում է մարդկային դեմքը․ Վահե Հովհաննիսյան

Ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը։ Պարտությունից հետո ստի, ցինիզմի, անորոշության ու ինքնախաբեություն հետևանքով ձևավորվել է բարոյականության«սուվերեն» հայկական միջավայր։   Հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզումը, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորումը պայմանավորում են մեր միջավայրը։

Վստահ եմ՝ սա մենք չենք, մեր բնական վիճակը սա չէ, այդ պատճառով էլ այսօրվա հայաստանյան մթնոլորտը կոչենք արհեստական բարոյականություն։ Սա ժամանակավոր հայի բարոյականություն է։ Բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ։ 

«Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրն օր օրի զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից։ Մեր միջավայրը գնում է անմարդկայնացման։ Այս մթնոլորտում ամեն ինչ թարս է ընկալվում, ամեն ինչ կեղծվում ու այլանդակվում է։ 

Մեր այսօրվա հայաստանյան արհեստական բարոյականությունը ունի մի քանի  վառ հատկանիշ. ապրումակցման կրիտիկական ցածր շեմ, համընդհանուր ապատիայի մթնոլորտ և անձնական պատասխանատվության մերժում։

«Ժամանակավոր հայի» այս միջավայրը իր էությամբ անկանխատեսելի է. ամեն այլանդակություն սպասելի է, ամեն անհավանական հանրային և անհատական անկում սպասելի է։ Հավաքական ամոթի և հավաքական «ստոպ»-երի որևէ մեխանիզմ, ըստ էության, չի գործում։

Նախորդ հոդվածում գրել էի սոցիալական ամնեզիայի երևույթի մասին, երբ մեր հասարակությունը, տարբեր սերունդներ սկսում են «չհիշել» իրենք իրենց, սեփական և հավաքական անցած ճանապարհը։ Անհատական զրոյացման անսահմանափակ օրինակներ կան, երբ մարդիկ սկսում են կեղծել իրենք իրենց՝ լուսանկարների ջնջումից մինչև նախորդ կյանքի այլ դրսևորումներ։ Անձնական անվտանգության՝ մի դեպքում օբյեկտիվ, շատ այլ դեպքերում՝ աղավաղված ընկալումը մարդկանց ստիպում է իրարից դիստանցավորվել, խուսափել, ուրանալ։

Հասարակության մեջ առաջացել են արհեստական խավեր-սեգմենտներ՝ իրավիճակային, արհեստական, որոնք չպետք է լինեին և որոնք չկան նորմալ հասարակություններում։ Մեզ մոտ կան, և այդ սեգմենտները էական ազդեցություն են ունենում այսօրվա հանրային մթնոլորտի վրա՝ ստեղծելով մի քանի Հայաստաններ.

1.     Կալանավորված Հայաստան

2.     Հուսահատված, քանդված Հայաստան

3.     Իրականությունից փախչող Հայաստան

4.     Ծպտյալ Հայաստան

5.     Ցինիկ Հայաստան

6.     Հայաստան՝ առանց Հայաստանի

Ինչու եմ սա նշում, որովհետև հենց այս մթնոլորտո´ւմ ենք մենք կայացնելու բարդ ճակատագրական որոշումներ, որտեղ սխալվելու գինը աննկարագրելիորեն թանկ է։ Այս մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա շատ բարդ ամիսները կամ գուցե տարիները:

Հաջորդիվ կփորձեմ տալ այս շերտերի նկարագրությունը և նրանց ազդեցությունը՝ ընդհանուր միջավայրի, մեր այլանդակ «արհեստական բարոյականության» ձևավորման վրա։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ