Արսեն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուԴպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կաԻրանը Սպահանի և Նաթանզի միջև ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցումԱրհեստական բարոյականություն. Հայաստանը կորցնում է մարդկային դեմքը․ Վահե ՀովհաննիսյանՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից«Անընդունելի է և անբացատրելի». 9-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասագրքում 18+ սերիալ դիտելու առաջադրանք կաԱՄՆ-ում 26-ամյա հղի կալանավորը փախել է բանտի աշխատակիցների մեքենայով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անցՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով
Թուրքիան չի կարող հասկանալ իր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը Վրաստանում. Հաքան ՖիդանՈւսանողները լքո՞ւմ են Գեղարվեստի ակադեմիան. ռեկտորը խուսափում է հարցազրույցներիցՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքովԱրևմտյան կոնկրետ երկրները «կրիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին. Աբրահամյան
Պшյթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր (տեսանյութ)
Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՍա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ․ 568 օրվա փոխարեն՝ Դավիթ Համբարձումյանի գործը քննվել է 40 օրում. Ռուբեն ՄելիքյանԽարբերդի մանկատանը 2 անձ է մահացել. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում նավեր են պայթելԻշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի․ «Հրապարակ»Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հոր բարձր պաշտոնը՝ որդու արագ կարիերայի գրավակա՞ն. 33 տարեկանում՝ արտակարգ և լիազոր նախարար. «Հրապարակ»Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետինԶելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցմանՎարչապետի պաշտոնի դիմաց՝ Սահմանադրության փոփոխությո՞ւն․ ընդդիմությունը չի գնացել գործարքի. «Փաստ»ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ
Մամուլ

Դպրոցներում ուսուցիչների 1035 թափուր հաստիք կա

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Նոյեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում էի արել. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ավարտվե՞լ է, այդ ծրագրով հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների քանի՞ շենք է կառուցվել, քանի՞սը՝ նորոգվել, քանի՞ դպրոցի ու մանկապարտեզի շենքի կառուցումը, նորոգումն են ներկայում կիսատ»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը պատասխանել է․ «ՀՀ կառավարության «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 227 դպրոցում եւ կրթահամալիրում, որից կառուցված կամ վերակառուցված է 68-ը, իսկ վերանորոգված կամ հիմնանորոգված՝ 159-ը։ «500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագրի շրջանակում շուրջ 569 նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվել կամ ներկայում իրականացվում են կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն արդեն ավարտվել են 411 հաստատությունում, որից կառուցված կամ վերակառուցված է 127-ը, իսկ վերանորոգված կամ հիմնանորոգված՝ 284-ը»։

Ակնհայտ է, որ կառավարությունը ձախողել է իր խոստումը, եւ «500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագիրը չի իրականացվել խոստացված ժամկետում։ Նիկոլ Փաշինյանը հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ «Վարչապետի գավաթ» անվանումով լողի եւ այլ մարզաձեւերի առաջնություններ է անցկացնում, դրանց հաղթող թիմերին, մասնակիցներին դրամական պարգեւներ հանձնում, երբ շատ դպրոցներ լողավազան կամ մարզադահլիճ ուղղակի չունեն, մարզադպրոցներ կա՛մ չկան, կա՛մ վատթար վիճակում են` նորոգման խիստ կարիք ունեն։

ԿԳՄՍ նախարարին հարցրել եմ, թե ՀՀ հանրակրթական քանի դպրոցի շենքում կա գործող լողավազան, հանրակրթական քանի դպրոց չունի մարզադահլիճ, քանի մարզադպրոց ունի հիմնանորոգման, վերանորոգման կարիք։ Փոխնախարար Ա․ Բաբաջանյանը պատասխանել է, որ հանրապետության հանրակրթական դպրոցներից (մոտ 1400 դպրոց կա` Ո. Ս.) միայն 27-ը լողավազան ունի, 276 դպրոց չունի մարզադահլիճ, բայց չի հայտնել, թե քանի դպրոցի մարզադահլիճ ունի հիմնանորոգման, վերանորոգման կարիք։

Նաեւ հարց եմ ուղղել, թե նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում քանի ուսուցիչ է աշխատում, ուսուցչի քանի թափուր հաստիք կա, դպրոցներում քանի կենսաթոշակառու ուսուցիչ է աշխատում, հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներից քանիսն է պատկանում արական սեռին։

Ա․ Բաբաջանյանը հայտնել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատում է 43 հազար 84 ուսուցիչ, որոնցից 37 հազար 646-ն իգական սեռի է, 5 հազար 438-ը՝ արական, դպրոցներում աշխատող կենսաթոշակառու ուսուցիչների թիվը 7 հազար 155 է, հանրակրթական դպրոցներում թափուր է ուսուցիչների 1035 հաստիք։ Հանրակրթական դպրոցներում տղամարդ ուսուցիչների փոքր թիվը մտահոգիչ է։ Ի դեպ, 2023-2024 թվականներին բուհի դիպլոմ չունենալու պատճառով հանրապետության հանրակրթական դպրոցներից ազատվեց 1360 ուսուցիչ, որոնցից շատերը, ունենալով միջին մասնագիտական մանկավարժական կրթություն, երկար տարիների մանկավարժական փորձ ունեին։ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջի համաձայն՝ հանրակրթական դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների աշխատանքային գործունեության վերջնաժամկետ էին տվել, որը լրացել է 2023 թ․ օգոստոսին, ինչի արդյունքում նրանց աշխատանքային պայմանագրերը լուծարվեցին, եւ ՀՀ հանրակրթական դպրոցներում 1360 ուսուցիչ ազատվեց աշխատանքից, այժմ դպրոցներում 1035 հաստիք թափուր է։ Սա ապաշնորհ կառավարման հետեւանք է։