ԱՄՆ-ում 26-ամյա հղի կալանավորը փախել է բանտի աշխատակիցների մեքենայով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անցՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով
Թուրքիան չի կարող հասկանալ իր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը Վրաստանում. Հաքան ՖիդանՈւսանողները լքո՞ւմ են Գեղարվեստի ակադեմիան. ռեկտորը խուսափում է հարցազրույցներիցՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքովԱրևմտյան կոնկրետ երկրները «կրիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին. Աբրահամյան
Պшյթյուն՝ Երևանում․ ընթացքի մեջ գտնվող «Range Rover»-ը բռնկվել է, կա վիրավոր (տեսանյութ)
Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՍա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ․ 568 օրվա փոխարեն՝ Դավիթ Համբարձումյանի գործը քննվել է 40 օրում. Ռուբեն ՄելիքյանԽարբերդի մանկատանը 2 անձ է մահացել. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում նավեր են պայթելԻշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի․ «Հրապարակ»Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հոր բարձր պաշտոնը՝ որդու արագ կարիերայի գրավակա՞ն. 33 տարեկանում՝ արտակարգ և լիազոր նախարար. «Հրապարակ»Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետինԶելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցմանՎարչապետի պաշտոնի դիմաց՝ Սահմանադրության փոփոխությո՞ւն․ ընդդիմությունը չի գնացել գործարքի. «Փաստ»ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
Քաղաքականություն

Սկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին

«Ունենք մի իրավիճակ, երբ ավելի քան 530 օր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածն իր մեջ ներառում է թե՛ փաստացի կալանքի, թե՛ տնային կալանքի ժամանակահատվածը։ Եթե նայենք իրավիճակին, ունենք նման տևական անազատություն՝ առանց որևէ իրավական հիմքի»,- ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ Ս. Կարապետյանի քրեական վարույթը երկու մասից է բաղկացած. նախ՝ պարզապես «մեր ձևով» եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությանը հաջորդեց կալանքը, իսկ առաջադրված մեղադրանքը որևէ իրավական հիմք չունի։

«Մյուս մեղադրանքն արդեն առաջադրվեց 2026 թվականի նոյեմբերին, այն ժամանակ, երբ սկսվել էր արտաքին պարտադրանքով Սահմանադրության իբրև փոփոխության օրակարգը։ Դրա վերաբերյալ Սամվել Կարապետյանը տվեց իր հստակ դիրքորոշումը՝ մերժելու են ցանկացած առաջարկ դրա շրջանակում։ Անմիջապես դրան հաջորդեց նոր մեղադրանք և կրկին կալանք։

Կարևոր է արձանագրել, որ տնային կալանքից կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է։ Նման կերպ չի լինում, բայց Հայաստանում լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է։

Սկանդալային բացահայտում անեմ. Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հանրային հեռուստաընկերության եթերում կատարում է հետևյալ բացահայտումը՝ այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել 2026 թվականի հունվարին։ Այսինքն՝ հունվարին հարուցում են հերթական մի գործ, պայմանական անունը դնենք ՀԷՑ-ին վերաբերող գործ, 10 ամիս սպասում են, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողում է, դրան պետք է հաջորդի կալանքը»։

Վարդևանյանն ընդգծեց, որ Ս. Կարապետյանին նույնիսկ 1 դրամ չարաշահման հետ առնչություն չեն կարող որևէ մեկը հաստատել՝ լինի քննչական բարձրաստիճան, թե ոչ բարձրաստիճան պաշտոնյա։

«Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է շուրջ 100 քննիչից, բայց իրենք դեռ քննություն են տանում։ Բացառապես փաստաթղթերի ուսումնասիրման մասին քրեական վարույթով մարդուն կալանքի են տանում։ Այս աբսուրդն ավարտ ունենալու է»,- ասաց Վարդևանյանը։