Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի․ «Հրապարակ»Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հոր բարձր պաշտոնը՝ որդու արագ կարիերայի գրավակա՞ն. 33 տարեկանում՝ արտակարգ և լիազոր նախարար. «Հրապարակ»Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետինԶելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցմանՎարչապետի պաշտոնի դիմաց՝ Սահմանադրության փոփոխությո՞ւն․ ընդդիմությունը չի գնացել գործարքի. «Փաստ»ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA
Մամուլ

Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում է պետության կողմից հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման միասնական, հասցեական և թվայնացված կարգ։ Այսպես՝ կներդրվի բազային կրթաթոշակային միավոր (այսուհետ B), այն է՝ կրթաթոշակների չափերը հաշվարկելու համար կիրառվող միավոր, որը հավասար է 50000 դրամի։ Նախատեսվում է մի քանի համակարգերի ներդրում:

Մեկնարկի կրթաթոշակ. հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված Հայաստանի քաղաքացիներին (ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին) տրամադրվում է ուսման առաջին տարվա վարձի լրիվ (100 տոկոս) փոխհատուցում։

Հասցեական սոցիալական աջակցության բազմաշերտ համակարգ. երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը (25 տոկոսից մինչև 100 տոկոս) կապվում է բավարար առաջադիմության և սոցիալական կարգավիճակի կամ ընտանիքի եկամտային երեք մակարդակների հետ՝ միաժամանակ տրամադրելով ամսական սոցիալական ակադեմիական կրթաթոշակ (բազային միավորի՝ 50000 դրամի 0,6-ից մինչև 1,0 գործակցի չափով)։

Կեցության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում. սոցիալական աջակցության I–III մակարդակներին համապատասխանող ուսանողներին տրամադրվում է կեցության աջակցություն (ամսական մինչև 70000 դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե բնակավայրը հեռու է առնվազն 20 կմ) և տրանսպորտային աջակցություն (Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ)։

Թվայնացում և հստակ ֆինանսական վարչարարություն. կրթաթոշակների կառավարումն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թվային համակարգի միջոցով՝ տվյալների ինքնաշխատ նույնականացմամբ և բուհերի հետ կնքվող տարեկան ֆինանսավորման պայմանագրերի ճշգրտման մեխանիզմով։

Առաջադիմության և առաջնահերթ ծրագրերի խրախուսում. ներդրվում է ՄՈԳ-ի նորմավորված վարկանիշային սանդղակ՝ ուսման վարձի 25 տոկոսից 100 տոկոս փոխհատուցմամբ: Պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գծով կիրառվում է փոխհատուցման ավելի լայն ծածկույթ (բավարար առաջադիմությամբ բոլոր ուսանողների համար)։

Դոկտորական (երրորդ մակարդակի) և ձեռքբերումների կրթաթոշակներ. Դոկտորանտների համար սահմանվում է ամսական կրթաթոշակ, որի հիմնական չափը ամսական 150 000 դրամ (3 × B) է, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղությամբ՝ ամսական 200 000 դրամ (4 × B)։ Ուսման վարձի կրթաթոշակային տեղը կարող է տրամադրվել առանձին։ Նպատակային և միջազգային կրթաթոշակներ. Միջազգային կրթաթոշակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում բարձրագույն կրթություն ստանալու և ձեռք բերված որակավորումը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով (Հայաստանում աշխատելու պարտավորություն և չկատարված պարտավորությանը համամասնական վերադարձի մեխանիզմ)։

Նպատակային կրթաթոշակի տրամադրման համատեքստում կանոնակարգվում է գործատուների հետ համաֆինանսավորմամբ (պետական մասնակցությունը՝ մինչև 50 տոկոս, առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս): Սահմանվում է նաև ընդհանուր հիմունքներով բուհ ընդունված (հայերենին տիրապետող) օտարերկրյա ուսանողների խրախուսական կրթաթոշակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում