Ուսանողները լքո՞ւմ են Գեղարվեստի ակադեմիան. ռեկտորը խուսափում է հարցազրույցներից
Օրերս ArmLur.am-ը ահազանգ էր ստացել, որի համաձայն՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից մեծ թվով ուսանողներ են դուրս եկել՝ կրթության որակի և Գեղարվեստի ակադեմիայի ու Թատերական ինստիտուտի հնարավոր միացման հեռանկարի պատճառով։
ArmLur.am-ը փորձեց անձամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանից պարզել, արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։
Ռեկտոր Վարդան Ազատյանը չի համաձայնվել տեսանկարահանվել և հարցազրույց տալ, բայց վստահեցրեց, որ մեծ թվով ուսանողների հեռացում համալսարանից չի եղել։ Ռեկտորը նշեց, որ զարմացած է, թե ինչու են այդպիսի տեղեկություններ տարածվել։ Իր խոսքով՝ հնարավոր է, որ վերջին շրջանում մի կամ մի քանի ուսանող է դուրս եկել, օրինակ այլ երկիր տեղափոխվելու պատճառով, բայց մեծ թվով ուսանողների դուրս գալու մասին խոսք գնալ չի կարող։
Ազատյանը այդպիսի խոսակցության առաջացման հավանական պատճառ նշեց Ակադեմիական քաղաքի հետ կապված որոշ առանձին բուհերի հնարավոր միացման մասին անհանգստությունները։
Հավելենք, որ բուհի գրաֆիկայի ամբիոնի մասնագետը՝ Վահան Բալասանյանը հեռացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա Եվրոպական համալսարան է գնացել: