Հոր բարձր պաշտոնը՝ որդու արագ կարիերայի գրավակա՞ն. 33 տարեկանում՝ արտակարգ և լիազոր նախարար. «Հրապարակ»Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետինԶելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցմանՎարչապետի պաշտոնի դիմաց՝ Սահմանադրության փոփոխությո՞ւն․ ընդդիմությունը չի գնացել գործարքի. «Փաստ»ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս
Մամուլ

Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ընդ որում՝ որոշումը կայացվել է բավականին արագ՝ առանց Կատվալյանի հետ նախնական քննարկման։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանին զեկուցել են Կատվալյանի՝ նախկին աշխատավայրի գործունեության հետ կապված տեղեկություններ, որոնք, ըստ ներկայացված հաղորդումների, առնչվել են կոռուպցիոն բնույթի հնարավոր դրսևորումների։ Խոսքը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասին է, որը Կատվալյանը ղեկավարել է մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ տեղեկություններն են հասել քաղաքապետին, որից հետո Տիգրան Ավինյանը որոշել է այլևս չշարունակել Կատվալյանի պաշտոնավարումը։ Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումն այնքան արագ է կայացվել, որ Կատվալյանը չի հասցրել անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում։

Իշխանական մեր աղբյուրները պատմում են, որ Կատվալյանը փորձել է հանդիպել Տիգրան Ավինյանին, անձամբ զրուցել նրա հետ և պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետը չի ընդունել նրան։ Այսպիսով՝ Կատվալյանը, որը դեռ վերջերս էր վստահություն ստացել և նշանակվել վարչական շրջանի ղեկավար, հայտնվել է պաշտոնանկ արված պաշտոնյաների շարքում։

ArmLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին։

Հատկանշական է, որ Կատվալյանը թաղապետի պաշտոնում էր նշանակվել բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հուլիսի 13-ին։

Սա Կատվալյանի երկրորդ պաշտոնավարումն էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նա նույն պաշտոնը զբաղեցրել էր նաև 2022 թվականի մարտից մինչև հոկտեմբեր։ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Կատվալյանը հայտարարեց, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այդ շրջանում նրա հեռացումը մամուլում կապվում էր նաև Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունների և ոստիկանության գործողությունների քննադատության հետ։

Կատվալյանը մասնագիտությամբ պատմաբան է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Մինչև Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար նշանակվելը ղեկավարել է Դավթաշեն վարչական շրջանը, եղել Երևանի քաղաքապետի խորհրդական, ապա՝ ԵԱՍՄ-ի տնօրեն։

Ստացվում է՝ Կատվալյանի վերադարձը թաղապետի պաշտոնին տևեց ընդամենը մի քանի ամիս։

Հավելենք, որ Կատվալյանը երեկ՝ ցերեկը՝ մինչև պաշտանանկության լուրն իմանալը, կինոթատրոն էր այցելել և 400 աշակերների հետ լուսանկար էր հրապարակել։