Արևմտյան կոնկրետ երկրները «կրիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին. Աբրահամյան
Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները մշտական հարձակումների և քաղաքական հետապնդումների ներքո են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
Հասկանալի է, չէ՞, որ իրավունքի, ազատ խոսքի, եվրոպական արժեքների և ժողովրդավարության կեղծ հռչակումների անվան տակ, նույն Արևմուտքի հովանավորչությամբ, ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»: