ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա
Մամուլ

Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ամիսներ շարունակ ռուսական շուկայի հետ կապված խնդիրների լուծման մասին հայտարարություններ անող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնվել է փակուղում։ Նա անկարող է իր մակարդակի բանակցություններով կամ հանդիպումներով հայկական ապրանքների՝ ՌԴ արտահանման սահմանափակումները վերացնել, նա փաստացի սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Հայաստանի տնտեսության համար կարևորագույն հարցերից մեկը՝ հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների վերացումը, այդպես էլ լուծում չի ստանում ամիսներ շարունակ։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամիսներ շարունակ հանրությանը վստահեցնում էր, թե բանակցություններ են ընթանում, հանդիպումներ են նախատեսվում, և հարցը հնարավոր է կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում։ Սակայն նոյեմբերի վերջին արդեն պարզվեց, որ նախարարի ներկայացրած բանակցային գործընթացը դեռևս չի ապահովել անհրաժեշտ արդյունքը։

Սկզբում նախարարը հայտարարում էր, որ մեկնելու է Մոսկվա, մասնակցելու է քննարկումների և հանդիպելու է գործընկեր նախարարների հետ։ Սակայն նոյեմբերի 18-ին պարզվեց, որ նախարարական մակարդակով նախատեսված հանդիպումը չի կայանալու։ Պապոյանի պարզաբանմամբ՝ երկու գործընկեր նախարարներ չեն կարողացել մասնակցել, ուստի հանդիպումը չեղարկվել է։ Փոխարենը Մոսկվա է մեկնել փոխնախարար Տիգրան Գասպարյանը։

Բայց սա դեռ ամենը չէ։

Նոյեմբերի 26-ին Պապոյանը նոր հայտարարություն արեց, որն, ըստ էության, բացահայտեց, թե ինչ իրավիճակում է հայտնվել հայկական կողմը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացրած առաջարկն ընդունելու համար անհրաժեշտ է 10 ձայնից առնվազն 7-ը, մինչդեռ այս պահին Հայաստանը ունի ընդամենը 6 կողմ ձայն։ Այսինքն՝ 1 ձայն պակասում է։

Ստացվում է՝ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո անգամ անհրաժեշտ աջակցությունը դեռ ապահովված չէ։

Ավելին՝ նախարարն արդեն հայտարարում է, որ հայկական կողմը փոխում է ռազմավարությունը և պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Սակայն փաստաթղթերը դեռ կազմվում են, և դիմելու հստակ ժամկետ նախարարն այդպես էլ չի ներկայացրել։

Այսպիսով, հերթական անգամ կոնկրետ արդյունքի փոխարեն հանրությունը լսում է նոր գործընթացի, նոր իրավական մեխանիզմի և նոր սպասումների մասին։

Հատկանշական է նաև, որ Պապոյանը չի հրապարակում, թե ԵԱՏՄ անդամ որ երկրներն են աջակցում Հայաստանին, որոնք՝ դեմ։ Նախարարի պատճառաբանությունն այն է, որ այդ երկրների անունները հրապարակելը կարող է վնասել բանակցություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այդ հանդիպումն էլ կարող է դառնալ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների հարցը բարձրացնելու հերթական, գուցե ամենակարևոր հնարավորությունը։

Փաստորեն, էկոնոմիկայի նախարարի ամիսներ շարունակվող բանակցություններից հետո հարցի լուծման ակնկալիքը տեղափոխվում է վարչապետի մակարդակ։

Սակայն այստեղ էլ անորոշությունը չի վերանում։ Պապոյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1։ Բայց արդյոք այդ նիստը կկայանա՞, արդյոք հարցը կդրվի՞ քվեարկության, և արդյոք Հայաստանը կկարողանա՞ անհրաժեշտ յոթ ձայնն ապահովել՝ այս հարցերի պատասխանները դեռ չկան։

Նախարարն ինքն է խոստովանում, որ վեց ձայնը բավարար չէ։ Ուստի դեկտեմբերի 1-ի նիստից առաջ էլ Հայաստանը դեռ չունի երաշխավորված արդյունք։

Այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ խոսքը ոչ թե նախարարների գործուղումների կամ չկայացած հանդիպումների մասին է, այլ Հայաստանի տնտեսության, արտադրողների, արտահանողների և հազարավոր մարդկանց աշխատանքի մասին։

Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է կիրառում, հայկական արտադրողները խնդիրներ ունեն իրենց արտադրանքը հիմնական շուկա հասցնելու հարցում, իսկ պատասխանատու նախարարը ամիսներ շարունակ հանրությանը ներկայացնում է հերթական բանակցությունների, նիստերի ու հնարավոր լուծումների մասին ընդամենը տեղեկություններ։

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞վ է այս ամբողջ ընթացքում զբաղվել Գևորգ Պապոյանը։

Պապոյանը պետք է հասկանա՝ իր պաշտոնը հայտարարություններ անելու, հանդիպումների մասին խոսելու և հերթական նիստի ամսաթիվը հանրությանը ներկայացնելու համար չէ։ Իր պարտականությունն է՝ ապահովել Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։

Իսկ մինչ նախարարը նոր ռազմավարություններ է մշակում, դատարան դիմելու փաստաթղթեր պատրաստում և սպասում վարչապետի մոսկովյան հանդիպմանը, Հայաստանի արտադրողները շարունակում են սպասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։