ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»Ալիևի պահանջնե՞րը, թե՞ Փաշինյանի սեփական ծրագիրը․ ինչու է շտապում փոխել Սահմանադրությունը. «Հրապարակ»Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. Պապոյանի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհերԱվինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»«Մոնթեի» պարը զայրացրեց Փաշինյանին, իսկ «Սպարապետի» ժամանակ ինչո՞ւ էր լռում. «Հրապարակ»Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա
Մամուլ

Խաղողի բերքը՝ մինուս 29,3%, մրգինը՝ մինուս 27,6%․ գյուղատնտեսական ճգնաժամը խորանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տնտեսության իրական հատվածի առանցքային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, շարունակում է մնալ համակարգային մարտահրավերների և կառուցվածքային խոցելիության կիզակետում, ինչի մասին են վկայում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2026 թվականի ինն ամսվա ամփոփ տվյալները։

Հաշվետու ժամանակաշրջանում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 4,2 տոկոսով՝ կազմելով 724,6 միլիարդ դրամ, սակայն այս ընդհանուր ցուցանիշը դեռևս ամբողջությամբ չի արտացոլում ավանդական ագրարային հատվածում կուտակված խնդիրների խորությունը։ Երբ վիճակագրական պատկերից դուրս են բերվում հարակից ենթաճյուղերը՝ անտառտնտեսությունն ու ձկնորսությունը, պարզ է դառնում, որ բուն ագրոհատվածը գրանցել է շատ ավելի զգալի՝ 4,8 տոկոսի անկում՝ կրճատվելով մինչև 677,1 միլիարդ դրամ։ Տնտեսագիտական տեսանկյունից սա ընդամենը սեզոնային կամ կարճաժամկետ տատանում չէ, այլ տագնապալի ազդակ, որ ոլորտում գործող տնտեսավարման մոդելը, ռեսուրսների կառավարման մեխանիզմներն ու պետական աջակցության գործիքակազմը չեն կարողանում չեզոքացնել ինչպես բնակլիմայական ռիսկերը, այնպես էլ շուկայական ու ենթակառուցվածքային խոչընդոտները։

Ագրոհատվածի ընդհանուր անկման գլխավոր շարժիչ ուժը դարձել է բուսաբուծությունը, որը տարեկան կտրվածքով կրճատվել է 7,3 տոկոսով՝ նվազելով մինչև 372,6 միլիարդ դրամի։ Այս ցուցանիշի ներքին կառուցվածքը բացահայտում է խիստ մտահոգիչ միտումներ հատկապես բարձր ավելացված արժեք ստեղծող և վերամշակող արդյունաբերության ու արտահանման համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններում։

Մասնավորապես, Հայաստանում ամենակտրուկ անկումն արձանագրվել է խաղողագործության և պտղաբուծության ոլորտներում։ Խաղողի բերքի ծավալները նվազել են միանգամից 29,3 տոկոսով՝ կազմելով ընդամենը 121,4 հազար տոննա, իսկ պտղահատապտղային մշակաբույսերի բերքը կրճատվել է 27,6 տոկոսով՝ հասնելով 196,2 հազար տոննայի։ Գրեթե մեկ երրորդով բերքի կորուստը երկու առանցքային ճյուղերում ծանր հարված է ոչ միայն հազարավոր գյուղացիական տնտեսությունների եկամուտներին, որոնք տարիներ շարունակ կապիտալ ներդրումներ են կատարել այգեգործության մեջ, այլև հայկական գինեգործության, կոնյակագործության և պահածոների արտադրության հումքային բազային։ Երբ տեղական հումքի ծավալներն այսչափ կտրուկ սեղմվում են, վերամշակող ձեռնարկությունները կանգնում են արտադրական հզորությունների թերբեռնվածության, ինքնարժեքի աճի և արտաքին շուկաներում մրցունակության կորստի վտանգի առաջ։

Բուսաբուծության մյուս կարևոր հատվածներում նույնպես արձանագրվել է նահանջ, թեև համեմատաբար ավելի մեղմ տեմպերով։

Բանջարեղենի բերքի ծավալները նվազել են 7,4 տոկոսով՝ կազմելով 471,4 հազար տոննա, իսկ կարտոֆիլի արտադրությունը կրճատվել է 1,2 տոկոսով՝ հասնելով 193 հազար տոննայի։ Սրանք առաջին անհրաժեշտության պարենային մշակաբույսեր են, որոնց առաջարկի նվազումն ուղղակիորեն ազդում է ներքին սպառողական շուկայի գնային կայունության վրա՝ ստեղծելով գնաճային ճնշումներ և մեծացնելով ներմուծման անհրաժեշտությունը հատկապես ձմեռային և գարնանային ամիսներին։

Այս համընդհանուր անկման ֆոնին դրական դինամիկա են ցուցաբերել միայն հացահատիկային և բոստանային մշակաբույսերը: Հացահատիկի բերքի ծավալներն աճել են 30,7 տոկոսով՝ հասնելով 314,1 հազար տոննայի, իսկ բոստանային մշակաբույսերինը՝ 4,9 տոկոսով՝ կազմելով 107,8 հազար տոննա։ Թեև հացահատիկի արտադրության շոշափելի աճը կարևոր է պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման տեսանկյունից, տնտեսագիտորեն այն չի կարող փոխհատուցել խաղողի ու պտղատու այգիների կորուստները, քանի որ հացահատիկային մշակաբույսերը բնութագրվում են ցածր եկամտաբերությամբ և հեկտարի հաշվով անհամեմատ փոքր ավելացված արժեքով։

Ճգնաժամային երևույթներից անմասն չի մնացել նաև գյուղատնտեսության երկրորդ հենասյունը՝ անասնաբուծությունը, որտեղ 2026 թվականի ինը ամիսներին արձանագրվել է 2,3 տոկոսի կրճատում՝ ծավալները նվազեցնելով մինչև 304,5 միլիարդ դրամ։ Անասնաբուծության շարունակական անկումը վկայում է ոլորտում խորացող համակարգային խնդիրների մասին, որոնց շարքում առանձնանում են արոտավայրերի հասանելիության սահմանափակումները հատկապես սահմանամերձ մարզերում, համակցված կերերի ու անասնաբուժական ծառայությունների բարձր ինքնարժեքը, ինչպես նաև մանր ապրանքային տնտեսությունների գերակշռությունը, որոնք ի վիճակի չեն ապահովել ժամանակակից տոհմային բուծման ու արտադրողականության բարձր չափանիշներ։ Գլխաքանակի կրճատումն ու արտադրության նվազումը երկարաժամկետ հեռանկարում սպառնում են մսամթերքի և կաթնամթերքի ներքին շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժնի հետագա սեղմմամբ՝ երկիրը դարձնելով առավել կախյալ ներկրվող պարենից և արտաքին գնային ցնցումներից։

Վիճակագրական ընդհանուր պատկերը որոշակիորեն մեղմվել է միայն ձկնորսության և անտառտնտեսության հատվածներում գրանցված աճի հաշվին, սակայն այստեղ ևս առկա են էական վերապահումներ։ Ձկնորսության հատվածն աճել է 2,2 տոկոսով՝ ապահովելով 18,9 հազար տոննա ծավալ կամ 43,6 միլիարդ դրամ, ինչը պայմանավորված է ձկնաբուծական տնտեսությունների արտահանման ուղղվածությամբ, սակայն Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների խիստ սահմանափակվածության պայմաններում այս ճյուղի ընդլայնման հնարավորությունները մոտենում են իրենց բնապահպանական սահմանագծին։ Ինչ վերաբերում է անտառտնտեսությանը, որտեղից ստացված եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 39,3 տոկոսով՝ հասնելով 3,8 միլիարդ դրամի, ապա ֆինանսական փոքր կշռի պատճառով այն չի կարող էական դերակատարում ունենալ մակրոտնտեսական ցուցանիշների վրա, իսկ եկամուտների նման թռիչքաձև աճն ինքնին պահանջում է հանրային և մասնագիտական խիստ վերահսկողություն՝ համոզվելու համար, որ դրա հիմքում ընկած չէ անտառային ռեսուրսների ինտենսիվ շահագործումը։

Գյուղատնտեսության համալիր անկման պատճառները բազմաշերտ են և փոխկապակցված։ Առաջին հերթին՝ դրանք կապված են կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի ագրարային հատվածի ծայրահեղ անպաշտպանության հետ։Գարնանային ուշացած ցրտահարությունները, կարկտահարությունները և ամառային երաշտները շարունակում են զգալի վնասներ հասցնել բերքին՝ հակակարկտային ցանցերի, ժամանակակից պաշտպանիչ համակարգերի և լիարժեք գործող գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմների անբավարար տարածվածության պայմաններում։ Դրան գումարվում է ոռոգման համակարգերի մաշվածությունն ու ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարումը, երբ ջրի մեծ կորուստների և կաթիլային ոռոգման դանդաղ ներդրման պատճառով գյուղացիները բերքահավաքի վճռորոշ փուլերում բախվում են ջրի սուր դեֆիցիտի։

Միաժամանակ, հողակտորների ծայրահեղ մասնատվածությունը, վարկային ռեսուրսների բարձր տոկոսադրույքներն ու հասանելիության խնդիրները, ինչպես նաև փոխարժեքի տատանումների և լոգիստիկ բարդությունների հետևանքով արտահանման շահութաբերության նվազումը զրկում են գյուղատնտեսին ընդլայնված վերարտադրության և տեխնոլոգիական արդիականացման խթաններից։

Այս միտումների խորացումը Հայաստանի համար պարունակում է մի շարք ռազմավարական վտանգներ, որոնք դուրս են գալիս զուտ տնտեսական վիճակագրության շրջանակներից և վերածվում են ազգային անվտանգության ու սոցիալական կայունության մարտահրավերների։

Առաջին վտանգը պարենային անվտանգության խոցելիության կտրուկ աճն է, երբ սեփական գյուղատնտեսական արտադրության կրճատումը երկիրը դարձնում է խիստ կախյալ ներմուծումից, ինչը աշխարհաքաղաքական անկայունության, տրանսպորտային ուղիների խցանումների կամ համաշխարհային պարենային գների աճի պայմաններում կարող է հանգեցնել ներքին շուկայում դեֆիցիտի և սոցիալական լարվածության։

Երկրորդ վտանգը մակրոտնտեսական մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտն է, երբ գյուղատնտեսության անկումն անխուսափելիորեն շղթայական հարված է հասցնում սննդի արդյունաբերությանը, բեռնափոխադրումներին, գյուղական առևտրին և ծառայությունների ոլորտին՝ դանդաղեցնելով տնտեսական աճի որակական բաղադրիչը։

Երրորդ և թերևս ամենավտանգավոր հետևանքը սոցիալ-ժողովրդագրական է։ Երբ գյուղատնտեսական աշխատանքը դադարում է ապահովել գյուղացու նվազագույն կենսամակարդակը, ուժեղանում է աշխատանքային միգրացիան և գյուղական բնակավայրերի դատարկումը, ինչը հատկապես սահմանամերձ համայնքների պարագայում ուղղակի սպառնալիք է երկրի տարածքային դիմակայունությանը։

Ակնհայտ է, որ 2026 թվականի ինը ամիսների վիճակագրական ցուցանիշները լուրջ ահազանգ են, որը պահանջում է ագրարային քաղաքականության արմատական վերանայում։ Իրավիճակի բեկման համար անհրաժեշտ է հրաժարվել հատվածային և կարճաժամկետ սուբսիդավորման տրամաբանությունից՝ անցում կատարելով համակարգային լուծումների, որոնց միջոցով հնարավոր կլինի խթանել գյուղատնտեսությունը՝ յուրաքանչյուր ճյուղի հետ կապված առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում