Զելենսկին հաստատել է, որ Լիբիայում ռուսական ուժերին հարվածել է առանց ԵՄ երկրների հետ համաձայնեցման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ զրույցի ընթացքում հաստատել է, որ Լիբիայում ռուսական նավի դեմ իրականացված գործողությունը նախապես համաձայնեցված չի եղել եվրոպացի գործընկերների հետ։
«Ես հաստատել եմ, որ այդ երկրում (Լիբիայում) վերջերս իրականացված գործողությունն անցկացվել է առանց մեր եվրոպացի գործընկերների հետ նախնական համաձայնեցման», — հայտարարել է Զելենսկին։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել, որ Կիևը փոխանակվի անհրաժեշտ տեղեկատվությամբ և ապահովի Ուկրաինայի ու Իտալիայի համապատասխան գերատեսչությունների միջև կանոնավոր կապը