Փաշինյանի «խաղաղության» թակարդը․ Անկախության հռչակագրից հրաժարվելու գինը. «Փաստ»7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաՆոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածըԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀԴեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունըՄերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցումՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս ՋորկաեֆԹմրանյութերի իրացման և փողերի լվացման համար մեղադրվողից պահանջում են բռնագանձել 137 մլն դրամ և գույք
Մամուլ

7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Սևանի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև թերակղզի ճեմուղի կառուցելու հարցը կրկին օրակարգ է բերվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ ծրագրի իրականացման հետ կապված գույքային, հողօգտագործման, քաղաքաշինական, բնապահպանական և ֆինանսական հարցերն ուսումնասիրելու համար։

https://arlis.am/hy/acts/144469

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծրագիրն առնվազն յոթ տարվա պատմություն ունի։

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն «Արխիտոն» ընկերության հետ 43 մլն դրամի պայմանագիր էր կնքել Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման համար։

https://www.minurban.am/hy/post/hamategh-shrjayts-lchashen-syevan-chemughu-karutsman-nakhagtsayin-lutsumner-teghum-usumnasirelu-npatakov

2020 թվականի հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր շուրջ 10 կմ երկարությամբ ափամերձ ճեմուղու կառուցման հարցերով աշխատանքային խումբ՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ։ Խմբում ընդգրկված էին նաև այն ժամանակվա պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Վարազդատ Կարապետյանը և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրեր տարածքում առկա հողամասերի և շինությունների սեփականության, գնահատման, հնարավոր փոխհատուցման ու ապօրինի կառույցների ապամոնտաժման հարցերը և արդյունքները ներկայացներ մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը։ Սակայն նախագիծն այդպես էլ չներկայացվեց, արդյունքը չտեսանք։

Ծրագիրը կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ 2025 թվականին։ Մայիսի 21-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ քննարկում անցկացվեց, իսկ մայիսի 27-ին նրանք մասնագետների հետ այցելեցին նախատեսվող ճեմուղու տարածք, ուսումնասիրեցին հետագիծը, հանդիպեցին տնտեսվարողների հետ և գույքագրեցին խնդիրները։ Էլի ոչինչ չեղավ։

Այժմ՝ 2026 թվականի նոյեմբերի 25-ի N 1173-Ա որոշմամբ, Փաշինյանը ուժը կորցրած է ճանաչել 2020 թվականի որոշումը և նախաձեռնել նոր աշխատանքային խմբի ստեղծում։ Այն կրկին կղեկավարի Գեղարքունիքի մարզպետը, այս անգամ՝ Կարեն Սարգսյանը։ Խմբին երկու ամիս ժամանակ է տրվել՝ վարչապետին ամփոփ զեկույց և առաջարկություններ ներկայացնելու համար։

Ուշագրավ է, որ նոր խումբը խորհրդատվական մարմին է լինելու․ առաջարկությունները պարտադիր բնույթ չեն կրելու, չեն փոփոխելու գույքային իրավունքները և չեն սահմանելու փոխհատուցման պարտավորություն կամ չափ։

Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից շարունակում են մնալ նախատեսվող ճեմուղու երկայնքով առկա բազմաթիվ շինությունների, հողերի սեփականության և տարածքների ազատման հարցերը։ Այսինքն՝ եթե որոշվի, որ ճեմուղին այդտեղ պետք է կառուցվի, անխուսափելիորեն առափնյա բազմաթիվ ռեստորաններ ու հյուրանոցներ պետք է քանդվեն։

Այսպիսով, 43 մլն դրամի նախագծային պայմանագրից, տարիների քննարկումներից, տեղում ուսումնասիրություններից և աշխատանքային խմբերի գործունեությունից հետո շինարարության մեկնարկ չտրվեց։ 7 տարի անց կառավարությունը կրկին ուսումնասիրում է այն խնդիրները, բայց հայտնի չէ՝ որքան գումար է ներդնելու այս անգամ, որոնց լուծման համար դեռևս 2020 թվականին ընդամենը մեկ ամիս էր նախատեսել։ Փաստացի 43 մլն դրամ անօգուտ ծախսվել է։

Մոտավորապես՝ Աջափնյակի մետրոյի նման ձախողված մի ծրագիր է սա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։