Թուրքիան չի կարող հասկանալ իր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը Վրաստանում. Հաքան Ֆիդան
Նրա խոսքով՝ Անկարան անընդունելի է համարում թուրք երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը և կարծում է, որ նման վերաբերմունքը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն։
«Մեզ համար սա անընդունելի իրավիճակ է։ Մենք չենք կարող հասկանալ մեր երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքը։ Կարծում եմ՝ վրացական կողմը հասկացել է այս հարցի վերաբերյալ մեր արձագանքը»,- նշել է Ֆիդանը։
Նախարարը նաև հայտնել է, որ նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Վրաստանի դեսպանը, որին ներկայացվել է Անկարայի դիրքորոշումը և բողոք է հայտնվել տեղի ունեցածի կապակցությամբ։