Ռուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ Դիմիտրեւ
Նրա խոսքով՝ նեյրոցանցերը հնարավորություն են տալիս վերլուծել տեղեկատվությունը, մշակել դիվանագիտական համաձայնագրերի նախագծեր և դրանք հարմարեցնել՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումն ու շահերը։
Դմիտրիևը նշել է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել փաստաթղթերն ավելի հիմնավորված դարձնել և հաշվի առնել ռուսական մտահոգությունները։ Միաժամանակ նա ընդգծել է նեյրոցանցերի աշխատանքի արդյունքները ստուգելու անհրաժեշտությունը։
Հայտարարությունն արվել է Սբերբանկի AI Journey 2026 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։ Դմիտրիևը չի հստակեցրել՝ արդյոք ինքն անձամբ օգտվել է ռուսական արհեստական բանականության մոդելներից բանակցություններին նախապատրաստվելիս։