Զինված հարձակումներ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից. կան զոհեր
Սիրիայի ներքին անվտանգության ուժերի երկու աշխատակից է զոհվել երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր քաղաքում, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով։
Ինչպես հայտնում է Al Ikhbariya հեռուստաալիքը, ահաբեկիչները հարձակվել են ներքին անվտանգության ուժերի պարեկախմբի վրա՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շրջանաձև երթևեկության հանգույցի մոտ։
Հարձակման հետևանքով անվտանգության ուժերի երկու աշխատակից զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին ԻՊ-ի անդամները ահաբեկչություն էին իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասաքե քաղաքում։ Նրանք ականապատված մոտոցիկլետ էին պայթեցրել ներքին անվտանգության ուժերի շտաբի մոտ։ Այդ ժամանակ զոհվել էր երկու աշխատակից, ևս հինգը՝ վիրավորվել։