Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհ
Պերուում Mi տիպի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Ապուրիմակ, Էնե և Մանտարո գետերի հովտի շրջանում։
Զոհվածներից հինգը Պերուի ռազմաօդային ուժերի, իսկ երեքը՝ ցամաքային զորքերի զինծառայողներ են։
Հրատարակության տվյալներով՝ ողջ է մնացել միայն ուղղաթիռի օդաչուն, որին տարհանում են Լիմա։
Ուղղաթիռը կործանվել է Այակուչո շրջանի Կանայրե գավառի Սանաբամբա բնակավայրի մերձակայքում՝ ռազմական գործողության ընթացքում։
Նշվում է, որ օդանավը մասնակցել է ռազմական պարեկախմբի տարհանման գործողությանը։
Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։