Հորմուզի նեղուցում նավեր են պայթել
Հորմուզի նեղուցում բացել են պայթել ականների վրա։
Այս մասին տեղեկացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։
Նշվում է, որ նավթատար նավերից մեկը պայթել է Խաբբաբ նավահանգստի մերձակայքում տեղադրված ականի վրա։ Մյուս նավթատար նավը պայթել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ նավերի անձնակազմերը անջատել են նավիգացիոն համակարգերը՝ նպատակ ունենալով գաղտնի անցնել նեղուցով։