7 տարի, 43 միլիոն դրամ ու զրո արդյունք․ Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն. «Ժողովուրդ»Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ»Պերուում ռազմական գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 8 զոհԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ էԲուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին-Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում էՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաՆոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածըԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀԴեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունըՄերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցումՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս ՋորկաեֆԹմրանյութերի իրացման և փողերի լվացման համար մեղադրվողից պահանջում են բռնագանձել 137 մլն դրամ և գույքՄեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ Զաքարյան
Մամուլ

Բուռնաշը Փաշինյանի գիրկը նետվելով՝ չփրկվեց․ խզեց կապերը ՀՀԿ-ի հետ, բայց զրկվում է «Հրազդան» մարզադաշտից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն եւ սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի եւ դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այսինքն, իշխանությունը որոշել է խլել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին` Բուռնաշին պատկանող գույքերը՝ «պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով»: Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումն ընդունել է վարույթ եւ կիրառել է հայցի ապահովման միջոց` արգելանք է դրել գույքի վրա, որ սեփականատերը մինչեւ դատարանի վերջնական որոշումն այն չօտարի, չնվիրի այլ անձի եւ այլն։

Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, լուսահոգի Գալուստ Գրիգորիչի աներորդի Աշոտ Աղաբաբյանը 2018-ի իրադարձություններից հետո խզեց կապը հարազատ կուսակցության հետ՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ Նա Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը քննադատող հարցազրույցներ էր տալիս՝ դաժան որակումներ անելով: Դրանցից մեկում, օրինակ, ասում էր․ «Սերժի իշխանության ժամանակ ո՞վ կարար ինչ խոսար, Աստծուն փառք` Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։ Աղաբաբյանն ակնկալում էր Փաշինյանի հովանավորությունը, պետական աջակցություն, բարեհաճ հայացք: Օրինակ, որպեսզի բարեկարգի մարզադաշտը եւ ծառայեցնի բուն նպատակին` ֆուտբոլին, այն տարիներ շարունակ որպես հագուստի տոնավաճառ էր ծառայել, իսկ դաշտն անմխիթար վիճակում էր։ Պատմում են, որ այդ ակնկալիքներով տոգորված էլ՝ Բուռնաշը խզել էր իր բոլոր շփումները նախկին կուսակիցների հետ: Միայն վերջերս է հասկացել, որ իշխանությունը ոչ միայն մտադիր չէ իրեն աջակցել, այլեւ ծրագրում է խլել իր գույքը, որը նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ էր ձեռք բերել։

Մարզադաշտի շուրջ քննար­կումներն ակտիվացան 2024-ին, երբ դատախազությունը հայտարարեց՝ 20 տարի առաջ պետության տնօրինած այս գույքն իրական արժեքից մոտ 200 անգամ էժան է վաճառվել, եւ հիմա իրենք ելքեր են փնտրում՝ այն Երեւանին վերադարձնելու։ Ըստ իրավապահների, կառավարությունը 2004-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, պետական գույքը մասնավորին է վաճառել, երբ Պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ մասնավորն արդեն խոշոր ներդրում է արել մարզադաշտում։ Աղաբաբյանին 88 միլիոն դրամով է վաճառվել մարզադաշտը, հիմա իրավապահները պնդում են, թե շուկայական արժեքը 11.5 միլիարդ էր։ Այժմ մարզադաշտի կադաստրային գինը 16 միլիարդից ավելի են հաշվում։ Իհարկե, 20 տարի առաջվա ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետը վաղուց է անցել, սակայն Նիկոլի թվին նման «թիթիզ բաների» հետեւից չեն ընկնում եւ ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլեցին՝ առանց որեւէ հիմքի, ու հանձնեցին պետական կառավարման, նույնը կանեն նաեւ Բուռնաշի դեպքում։ Երեկ չհաջողվեց գործարարից պարզաբանում ստանալ, նա, հավանաբար, այնքան անտրամադիր է, որ հեռախոսին չպատասխանեց: