Իրանը Սպահանի և Նաթանզի միջև ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցում
Իրանը նախկինում անհայտ տարածքում՝ երկրի երկու կարևորագույն միջուկային կենտրոնների՝ Սպահանի և Նաթանզի միջև, ակտիվորեն նոր օբյեկտ է կառուցում։
Այս մասին հայտնել է Վաշինգտոնում գործող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը՝ հիմնվելով արբանյակային նոր լուսանկարների վերլուծության վրա։
Փորձագետների տվյալներով՝ Թեհրանը սկսել է պաշտպանական ցանկապատ կառուցել Բեհջաթաբադի շրջանում գտնվող խորքային ստորգետնյա օբյեկտի շուրջ։ Բնակավայրը գտնվում է Սպահանի միջուկային համալիրի և Նաթանզի մերձակայքում գտնվող Փիքաքս լեռան միջև՝ դրանցից յուրաքանչյուրից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա։
Նաթանզը Իրանի ուրանի հարստացման հայտնի խոշորագույն կենտրոնն է։ Այն ենթարկվել է ԱՄՆ-ի հարվածներին ինչպես 2025 թվականի հունիսին տեղի ունեցած կարճատև հակամարտության ընթացքում, այնպես էլ 2026 թվականի փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից հետո։