Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, ինչպես նաև պետական այլ մարմինների նախկին և ներկա պաշտոնյաներ մեղադրվում են Սյունիքի մարզի Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Քրեական գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 19 անձի, որոնց մի մասը տվել է խոստովական ցուցմունք:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: