ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ Մանուկյան
Այս երեք օրը Գերմանիայի դաշնությունում եմ, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի կազմում Բունդեսթագում, արտգործնախարարությունում ունեցել ենք տարբեր ձեւաչափի հանդիպումներ, որտեղ ի թիվս այլ հարցերի, հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների հարցը։
Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Վերջի նման ներկայացումն այսօր էր։
Դավիթ Համբարձումյանի մասին վճռաբեկի քաղաքական պատվեր որոշումը չկար։
Բայս այս դեպքը ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-գրել է նա։