ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ․ ՄանուկյանՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՆույնիսկ ամենախայտառակ բռնատիրական ռեժիմներն անգամ մրցակցին քարոզարշավի կեսից չեն կալանավորում՝ պարզապես նրա հաղթանակը կանխելու համար․ Հենրիխ ԴանիելյանԻրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրելՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցԱբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիներըԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաՆոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածըԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀԴեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունըՄերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցումՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս ՋորկաեֆԹմրանյութերի իրացման և փողերի լվացման համար մեղադրվողից պահանջում են բռնագանձել 137 մլն դրամ և գույքՄեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ ԶաքարյանԿասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունըՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին լրիվ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը, նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտըՀոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարովՆոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի կանգառը66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիասնական սոցիալական ծառայությունը մեկնարկել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՇինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված մեքենայի վրա՝ մասամբ փակելով փողոցը, տուժածներ չկանԻջևանի Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Երբեք չեմ աշխատի որպես պայմանավորված համայնքի ղեկավար». Դավիթ Համբարձումյանին ՔՊ-ից առաջարկ են արել ու մերժվել
Հասարակություն

Իրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրել

Քնար Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Իրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրել։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկությունն իրականացվել է «Բոնուս» սուպերմարկետների սեփականատիրոջ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։Ավելին, իրավապահ համակարգի իմ աղբյուրները հայտնեցին,որ խուզարկությունն իրականացվել է օրեր առաջ։
 
Նկատենք,որ ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, ավելի վաղ մանրամասներ էր պատմել իրենց բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վերջինս կոնկրետ անուններ էր հնչեցրել՝ նշելով, թե որոշ անձինք ինչ իրավիճակի են հասցրել իրենց։
 
Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշել էր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունները։ Իսկ վերջիններս հերքել էին ինքնասպան եղած գործարարի հարազատների հայտարարությունները։
 
Այս դեպքերից ամիսներ անց, քրեական վարույթի շրջանակում, դատախազը քրեական հետապնդում էր հարուցել երկու խոշոր գործարարների՝ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ։
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։
 
Թե կոնկրետ որ ոլորտում և ինչ հակամրցակցային գործունեություն են ծավալել գործարարները, դատախազությունը չէր բացահայտել։
Նշենք, որ հակամրցակցային գործունեության հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, իսկ խոշոր չափերով շորթման համար՝ 6-12 տարվա ազատազրկում։
Հավելենք, որ Նարեկ Նալբանդյանին է պատկանում «88» սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև բազմաթիվ այլ բիզնեսներ։
 
Նալբանդյանի անունը մամուլում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Այդ լուրերից զայրացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ իրավապահներին հանձնարարել էր քրեական վարույթ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ։ Առայժմ պարզ չէ, թե ինչ են պարզել իրավապահները Նիկոլ Փաշինյանի հանձնարարության շրջանակում։
 
Իսկ Դավիթ Ղազարյանը բեռնափոխադրումներով և գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող «Սպայկա» ընկերության ղեկավարն է։ Վերջինս անցած տարի խնդիրների էր բախվել Ռուսաստանում։