Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դահերիի հետ։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների` արդեն իսկ ձևավորվող ավանդույթը, և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։ Կողմերը ստորագրել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարագաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։