Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն․ պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ կլինիՌուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկելԱնի Ավետիսյանը ԱՄԷ ԱԳ պետնախարարի հետ քննարկել է Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացներըՌուսաստանն արգելել է ավիավառելիքի և հնդկացորենի արտահանումըԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունՄահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններինԴավիթ Համբարձումյանի հայտարարությունը (տեսանյութ)ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ․ Լիլիթ ԳալստյանԱրտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԵվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունելԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԿայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաՆոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածըԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀԴեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունըՄերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցումՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս ՋորկաեֆԹմրանյութերի իրացման և փողերի լվացման համար մեղադրվողից պահանջում են բռնագանձել 137 մլն դրամ և գույքՄեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ ԶաքարյանԿասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունըՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին լրիվ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը, նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտըՀոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարովՆոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի կանգառը66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիասնական սոցիալական ծառայությունը մեկնարկել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՇինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված մեքենայի վրա՝ մասամբ փակելով փողոցը, տուժածներ չկանԻջևանի Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Երբեք չեմ աշխատի որպես պայմանավորված համայնքի ղեկավար». Դավիթ Համբարձումյանին ՔՊ-ից առաջարկ են արել ու մերժվել
Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա ՏոնոյանՄարդկանց պետք է բացատրել, թե ինչ մեծ վտանգ է ներկայացնում նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. ՍարգսյանԴատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ«Կերևա, թե մեզնից ով է թալանչի». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին77-ամյա Ալլա Պուգաչովան ցուցադրել է իր դեմքի խոշորացված պատկերը՝ առանց դիմահարդարման և ֆիլտրերիՆոր Սահմանադրության շուրջ վեճը շարունակվում է․ ԱՆ-ը կասկածի տակ է դնում Դատավորների միության հայտարարության իրավական հիմքերը
Միջազգային

Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին

80 տարեկանում մահացել է Time հանդեսի նախկին թղթակից Սթրոուբ Թելբոթը, որը հետագայում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։ Նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին։

Ավագ Թելբոթը կրթություն է ստացել Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում, որտեղ ապրել է Քլինթոնի հետ։ Բրիտանական համալսարանում ուսանելու տարիներին՝ Time հանդեսի մոսկովյան բաժանմունքում պրակտիկա անցնելուց հետո, պարբերականը Թելբոթին խնդրել է օգնել թարգմանելու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի՝ մամուլում հայտնված հուշերը։ Խրուշչովը պաշտոնանկ էր արվել 1964 թվականին։

Թելբոթը կատարել է այդ խնդրանքը, ինչն էլ նրան երիտասարդ տարիքում որոշակի ճանաչում և աշխատանք է բերել հանդեսում։

Time հանդեսում 21 տարի աշխատելուց հետո, որտեղ նա մասնագիտացել էր խորհրդա-ամերիկյան հարաբերությունների հարցերում և զբաղեցրել Վաշինգտոնի բյուրոյի ղեկավարի ու միջազգային հարցերով մեկնաբանի պաշտոնները, նրան զանգահարել է նոր ընտրված Քլինթոնը։

Թելբոթն ԱՄՆ Պետքարտուղարությունում աշխատանքի է անցել 1994 թվականին և կարճ ժամանակ անց դարձել պետքարտուղարի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մշակել է Ռուսաստանի և նախկին խորհրդային մյուս երկրների նկատմամբ Քլինթոնի վարչակազմի մոտեցումը, ինչպես նաև բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև՝ 1998 թվականին վերջինիս իրականացրած միջուկային փորձարկումներից հետո։

«Սթրոուբը լավ և փայլուն մարդ էր, որը մեր աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ դարձրեց»,- նշել է Քլինթոնը Թելբոթի մահվանից հետո տարածած հայտարարության մեջ։ Քլինթոնը պատմել է, որ երբ Թելբոթն Օքսֆորդում թարգմանում էր Խրուշչովի հուշերը, իր պարտականությունն ամեն օր նրա համար նախաճաշ պատրաստելն էր։ Նա հավելել է․ «Ինչ-որ կերպ այս գործարքում ավելի շահեկան բաժինն ինձ հասավ»։

Նա նշել է, որ ինքն ու Հիլարին «խորապես վշտացած են» «հրաշալի ընկերոջ և համաշխարհային մակարդակի գործչի» մահվան կապակցությամբ։

Հետագայում՝ 2002-2017 թվականներին, Թելբոթը զբաղեցրել է Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում նա միաժամանակ գլխավորել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքականության խորհուրդը։

Թելբոթը նաև ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում էր «Մեր հիմնադիր հայրերի նախազգուշացումը․ բանականության դարաշրջանը հանդիպում է Թրամփի դարաշրջանին» և լույս է տեսել 2020 թվականին։

Թելբոթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ամերիկյան գլխավոր բանակցողն էր։

1997 թվականին Սթրոուբ Թելբոթը, ներկայացնելով ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահությունում, ֆրանսիացի և ռուսաստանցի դիվանագետների հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է ներկայացրել հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի նախագիծը։

Նույն թվականին Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպմանը նա Հայաստանին կոչ է արել շարունակել աշխատանքը Ղարաբաղի հայերի հետ և համոզել նրանց բանակցություններ վարել։ Նա նաև հետաքրքրվել է, թե որքան հոռետեսորեն է Լևոն Տեր-Պետրոսյանը տրամադրված մինչև 1997 թվականի ավարտը բանակցություններում բեկման հասնելու հնարավորության նկատմամբ։

Թելբոթը թերահավատորեն էր վերաբերվում սահմանների փոփոխության հեռանկարին։

Որոշ տվյալներով՝ 1997 թվականին Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը Թելբոթին առաջարկել է հարցը լուծել սահմանների փոփոխության միջոցով, սակայն վերջինս չի կիսել այդ մոտեցումը՝ դրանում վտանգավոր միտում տեսնելով։ Նա համարում էր, որ դա կողմի ուշադրությունը շեղում է Մինսկի խմբի առաջարկներից։

2000 թվականին նա գրել է, որ հակամարտությունը Ղարաբաղում բնակվող հայերին դնում է աշխարհաքաղաքական բանտարկյալների դրության մեջ։ Նա նաև Հարավային Կովկասի երեք երկրների բարեկեցությունը կապել է տրանսպորտային միջանցքների խելամիտ կառավարման հետ։