Կայացել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումըԳրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունըՌուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրըՇահ Իսմայիլին Ադրբեջանում ներկայացնում են որպես ադրբեջանական առաջնորդիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTAԹրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրքՎճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը․ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիսԱրժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ ՍուրենյանցՓաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահԱյսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբանՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաՆոյեմբերի 28-30-ը շինարարության պատճառով կփակվի Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածըԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ 24:00-ին․ ԿԸՀԴեկտեմբերի 3-ին տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունըՄերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցումՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս ՋորկաեֆԹմրանյութերի իրացման և փողերի լվացման համար մեղադրվողից պահանջում են բռնագանձել 137 մլն դրամ և գույքՄեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»․ Արտակ ԶաքարյանԿասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունըՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին լրիվ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը, նաև կվճարի վերջին արժեկտրոնային եկամուտըՀոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարովՆոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի կանգառը66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիասնական սոցիալական ծառայությունը մեկնարկել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՇինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված մեքենայի վրա՝ մասամբ փակելով փողոցը, տուժածներ չկանԻջևանի Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Երբեք չեմ աշխատի որպես պայմանավորված համայնքի ղեկավար». Դավիթ Համբարձումյանին ՔՊ-ից առաջարկ են արել ու մերժվել
Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա ՏոնոյանՄարդկանց պետք է բացատրել, թե ինչ մեծ վտանգ է ներկայացնում նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. ՍարգսյանԴատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ«Կերևա, թե մեզնից ով է թալանչի». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին77-ամյա Ալլա Պուգաչովան ցուցադրել է իր դեմքի խոշորացված պատկերը՝ առանց դիմահարդարման և ֆիլտրերիՆոր Սահմանադրության շուրջ վեճը շարունակվում է․ ԱՆ-ը կասկածի տակ է դնում Դատավորների միության հայտարարության իրավական հիմքերըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըԱմասիայի համայնքապետը 9.2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը՝ 200 հազար դրամ. Hetq.amԿասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը. շինությունները սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններովՆման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս ՋորկաեֆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար. Էստոնիայի ԱԳ նախարարՍահմանադրության նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ ՍարգսյանՌուսական ուժերն առաջխաղացում են գրանցել Կուպյանսկի ուղղությամբԵրևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. ԱզատությունԱլեն Սիմոնյանին կոչ են անում Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված 1254 նամակները․ դրանք հոկտեմբերից չեն հասել հասցեատերերինՀյուսիսային պողոտայում, «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ, չինացուց հափշտակել են 8 մլն դրամ․ կասկածյալը ձերբակալվել էԱդրբեջանում հայ գիտնականներին հրավիրել են ուսումնասիրելու Գանձասարի վանքի արձանագրությունըԱդրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Զանգեզուրի միջանցքը TEN-T ցանցին ինտեգրելու հարցըԵրևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըՍիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնում
Ջրվեժում թմրանյութ տեղադրող «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը ավտոմեքենայով 500 մետր քարշ են տվել ոստիկանին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Միջազգային

Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը

Լույս է տեսել ադրբեջանցի հետազոտող Ալի Ասկերովի և ԱՄՆ Թենեսիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Գյունթերի «Forgotten Exile: The Deportations of Azerbaijanis by the Armenians in the Caucasus during the Twentieth Century» (Leiden–Boston: Brill, 2025, 236 էջ) մենագրության քննադատականգրախոսությունը: Այն տպագրվել է «Գեղարդ» հիմնադրամի հետազոտողների կողմից՝ Վարշավայի համալսարանի «The Warsaw East Law Review» գրախոսվող հանդեսի 2026 թ. 1(7) համարում (էջ 191–198)՝ բաց հասանելիությամբ՝ DOI: 10.36389/uw.welr.2026.1.10:

Հեղինակները բացահայտել են, որ Ա․ Ասկերովի և Մ․ Գյունթերի մենագրությունը չի բավարարում գիտական, ակադեմիական հետազոտության տարրական պահանջներին: Վերնագրում կամայական և աղավաղված մեկնաբանությամբ տրված «deportation» և «exile» եզրույթները վերաբերում են Հայաստանին ու հայերին։ Այդ եզրույթները ենթադրում են պետության կողմից իր տարածքից բնակչության հարկադիր հեռացում, ուստի՝ դրանք հնարավոր չէ վերագրել էթնիկ խմբին, իսկ Կովկասը պետություն չէ (ի գիտություն Մ Գյունթերի և Ա․ Ասկերովի), որի տարածքից կարելի է բնակչություն արտաքսել: Հրատարակության մեջ «Ցեղասպանություն» բառը կիրառվում է այնպիսի իրադարձություններ նկարագրելիս, որոնք չեն համապատասխանում 1948 թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ոչ մի դրույթի։ Մենագրության մեջ հայերի կողմից իրականացված «Սարսափելի կոտորած» բնորոշմամբ է ներկայացվում հայ-թաթարական ընդհարումների մի դրվագ, որի ընթացքում վիրավորվել էընդամենը չորս մարդ՝ առանց զոհերի։

Մենագրության մեջ ներկայացված թվային տվյալները նույնպես հակասում են փաստական իրողություններին։ 1989 թ. մարդահամարի տվյալներով՝ ՀԽՍՀ-ում ապրել է 84 860 ադրբեջանցի, մինչդեռ գրքում խոսվում է նախ՝ 300․000, ապա՝ 400 000 «տեղահանված» ադրբեջանցիների մասին (էջ 117): Գրքի հեղինակները միտումնավոր չեն անդրադարձել 1917-1921 թթ․ հայ բնակաչության թվի նվազմանը․ օրինակ՝ Նախիջևանում, որտեղ հայերի թիվը 1917 թ. 53 900-ից (բնակչության 40%-ը) նվազել է՝ 1926 թ. հասելով 11 276-ի (10,8%), կամ՝ Շուշիում, որտեղ 21 926-ից, 1916 թ. փաստական տվյալով, հայերի թիվը նվազել է 1920 թ. մարտյան ջարդերից հետո՝ 1921 թ․ կազմելով 289 մարդ։ Սումգայիթի ջարդերը գրքում ներկայացված են որպես հայերի կողմից կազմակերպված «սադրանք» (էջ 108, 111)՝ անտեսելով այն իրողությունն անգամ, որ ԽՄԿԿ Քաղբյուրոն 1988 թ. փետրվարի 29-ի նիստում արձանագրել է, որ հայերի սպանությունները կատարվել են էթնիկ հիմքով, իսկ խորհրդային դատական իշխանության կողմից քրեական հետապնդման ենթարկված 84 անձանցից 82-ն ադրբեջանցիներ էին։

Մենագրության մեջ հեղինակները հղում են կատարում «ադրբեջանցիների ջարդերի» վերաբերյալ մի նյութի, որտեղ Հայոց ցեղասպանության վավերագիր լուսանկարը ներկայացված է որպես «ադրբեջանցիների ջարդերի» ապացույց։

Աշխատության մեջ առկա է նաև գրագողություն։ Առնվազն հինգ հատված գրեթե բառացի համընկնում է ադրբեջանական կայքերում հրապարակված նույն նյութին՝ առանց որևէ հղման:

Գրախոսողների եզրակացությամբ՝ մենագրությունը վերարտադրում է ադրբեջանական պետական քարոզչական նարրատիվները: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը (էջ 130, 155) տրվում է որպես պատմական կատեգորիա, հայերը նկարագրվում են որպես «ահաբեկիչներ», «ազգայնականներ», «պրոպագանդիստներ»․ հայերի դեմ կատարված բռնությունները կա՛մ միտումնավոր մոռացության են տրվում, կա՛մ նվազեցվում, փոխարենն ադրբեջանցիները ներկայացվում են որպես զոհ:

Տվյալ դեպքում խնդրահարույց է դառնում «Brill» հրատարակչության հեղինակության հարցը։ Հեղինակավոր հրատարակչի անունն այս դրույթներին հաղորդում է գիտական հավաստիության կարգավիճակ, և «տեղահանություն», «ցեղասպանություն», «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները կարող են օգնել՝ ամրապնդելու ադրբեջանական քաղաքական ու իրավական խոսույթները:

Գրախոսության մեջ մատնանշվում է նաև այն, որ Մ․Գյունթերի աշխատանքները նախկինում ևս քննադատվել են գիտական էթիկայի նորմերի խախտումների համար։ Գրախոսության հեղինակներն առաջ են քաշում այն հարցը, թե ինչո՞ւ է «Brill»-ը լույս ընծայել այսպիսի թերի, մերձգիտական աշխատություն՝ առանց բավարար գրախոսության՝ խախտելով հենց իր՝ « Brill»-ի խմբագրական չափանիշները:

Գեղարդ հիմնադրամ