Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան
Փաստաբան Գայանե Պապոյանն արձագանքել է Դավիթ Համբարձումյանի վճռին և նշել, որ այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։