ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա
ՄԱԿ-ի պարենի գործակալությունները զգուշացրել են, որ սովի մակարդակը 16 երկրում կվատթարանա առաջիկա վեց ամսվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հադորդում է The Associated Press գործակալությունը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Համաշխարհային պարենի ծրագրի «Սովի թեժ կետեր» զեկույցն ընդգրկում է 2026 թվականի դեկտեմբերից մինչև մայիս ամիսները։
Պաղեստինյան տարածքները մեկ մակարդակով իջեցվել են Գազայում 2025 թվականի հոկտեմբերին կնքված հրադադարից հետո, թեև նրա բնակչության 67%-ը դեռևս բախվում է ճգնաժամային մակարդակի սովի կամ ավելի վատ իրավիճակի, իսկ զեկույցում նախազգուշացվում է, որ ձեռք բերված արդյունքները փխրուն են։
Զեկույցի համաձայն՝ Սուդանում՝ Հյուսիսային Դարֆուրի և Հարավային Կորդոֆանի 13 շրջաններում, սովի վտանգն, ըստ կանխատեսումների, կպահպանվի մինչև հունվար։
Նաև նշվում է, որ Եմենում սովը, ամենայն հավանականությամբ, կսրվի, քանի որ հուլիսին վերսկսված մարտական գործողությունները տարածվում են մի քանի ճակատով։
Օգնությունը կտրուկ նվազել է, քանի որ խոշոր դոնորները կրճատել են ֆինանսավորումը: Ամենամեծ մտահոգություն առաջացնող հինգ երկրներին տրամադրվող պարենային օգնությունը 2022-2025 թվականների ընթացքում նվազել է մոտ 62%-ով, իսկ Եմենում՝ 79%-ով: