Նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի կանգառը
Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ սահմանված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու և վերադասավորումները կանոնակարգելու նպատակով Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն նաև ռետինե կանգնակներ։