77-ամյա Ալլա Պուգաչովան ցուցադրել է իր դեմքի խոշորացված պատկերը՝ առանց դիմահարդարման և ֆիլտրերիՆոր Սահմանադրության շուրջ վեճը շարունակվում է․ ԱՆ-ը կասկածի տակ է դնում Դատավորների միության հայտարարության իրավական հիմքերըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըԱմասիայի համայնքապետը 9.2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը՝ 200 հազար դրամ. Hetq.amԿասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը. շինությունները սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններովՆման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս ՋորկաեֆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար. Էստոնիայի ԱԳ նախարարՍահմանադրության նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ ՍարգսյանՌուսական ուժերն առաջխաղացում են գրանցել Կուպյանսկի ուղղությամբԵրևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. ԱզատությունԱլեն Սիմոնյանին կոչ են անում Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված 1254 նամակները․ դրանք հոկտեմբերից չեն հասել հասցեատերերինՀյուսիսային պողոտայում, «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ, չինացուց հափշտակել են 8 մլն դրամ․ կասկածյալը ձերբակալվել էԱդրբեջանում հայ գիտնականներին հրավիրել են ուսումնասիրելու Գանձասարի վանքի արձանագրությունըԱդրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Զանգեզուրի միջանցքը TEN-T ցանցին ինտեգրելու հարցըԵրևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըՍիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնում
Ջրվեժում թմրանյութ տեղադրող «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը ավտոմեքենայով 500 մետր քարշ են տվել ոստիկանին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»
Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը«Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողության տարածքը»․ Աբրահամ ԳասպարյանԵրևանում 2025-ին 17 սպանություն է գրանցվել, բոլորն էլ բացահայտվել են․ Քրեական ոստիկանությունը ներկայացրել է տարվա արդյունքներըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը«Բաքվի խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Հայաստանի անկախությունն ընդհանրապես»․ Վարդան ՈսկանյանՈւսանողները Մանասյանից հետաքրքրվել են ՄԻՊ-ի անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու երաշխիքների մասինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը67 հազար տոննա միս՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով․ կառավարությունը ներմուծման քվոտաներ է սահմանել«Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման մասինՍաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվելԻջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հասարակություն

Նոր Սահմանադրության շուրջ վեճը շարունակվում է․ ԱՆ-ը կասկածի տակ է դնում Դատավորների միության հայտարարության իրավական հիմքերը

Արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալ:

«2026 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միությունը հայտարարություն է տարածել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ պնդելով, որ դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առաջարկվող կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։

Այս առնչությամբ հանրության լիարժեք իրազեկման նպատակով կարևոր է պարզաբանել մի քանի հանգամանք։

Հայաստանի դատավորների միությունը 1997 թվականին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է։ Միությանն անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ դրա անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։

ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են դատական իշխանության համակարգում գործող մարմինները և դրանց կարգավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները։

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատավորների ինքնակառավարման մարմինը Դատավորների ընդհանուր ժողովն է, որի անդամներն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներն են։ Գործում է նաև Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների և Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունների իրականացումը։

Հայաստանի դատավորների միությունը, ի տարբերություն վերոնշյալ մարմինների, դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում, չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։

Հետևաբար՝ դրա կողմից տարածված հայտարարություններն իրենց իրավական բնույթով հասարակական կազմակերպության հայտարարություններ են։

Միաժամանակ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության որ մարմինն է ընդունել այն, քանի անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։ Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։

Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել։

Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,– նշված է հայտարարության մեջ։