Սահմանադրության նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին՝ ասաց, որ համաձայն է Վարդան Պողոսյանի գնահատականին։
«Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել Սահմանադրական փոփոխությունների նախագծին և ասել է, որ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։
Ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը։