Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար. Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը տարածաշրջանի համար մեծ հեռանկարներ կբացի՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունն ու երկարատև խաղաղությունը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլև Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ու առևտրային կապերի զարգացման համար։
Ցահքնան նշել է, որ Էստոնիան շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Նա նաև ողջունել է 2025 թվականի Վաշինգտոնի համաձայնությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրային կապերի բացումը։