Սահմանադրության նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ ՍարգսյանՌուսական ուժերն առաջխաղացում են գրանցել Կուպյանսկի ուղղությամբԵրևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. ԱզատությունԱլեն Սիմոնյանին կոչ են անում Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված 1254 նամակները․ դրանք հոկտեմբերից չեն հասել հասցեատերերինՀյուսիսային պողոտայում, «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ, չինացուց հափշտակել են 8 մլն դրամ․ կասկածյալը ձերբակալվել էԱդրբեջանում հայ գիտնականներին հրավիրել են ուսումնասիրելու Գանձասարի վանքի արձանագրությունըԱդրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Զանգեզուրի միջանցքը TEN-T ցանցին ինտեգրելու հարցըԵրևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըՍիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնում
Ջրվեժում թմրանյութ տեղադրող «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը ավտոմեքենայով 500 մետր քարշ են տվել ոստիկանին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»
Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը«Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողության տարածքը»․ Աբրահամ ԳասպարյանԵրևանում 2025-ին 17 սպանություն է գրանցվել, բոլորն էլ բացահայտվել են․ Քրեական ոստիկանությունը ներկայացրել է տարվա արդյունքներըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը«Բաքվի խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Հայաստանի անկախությունն ընդհանրապես»․ Վարդան ՈսկանյանՈւսանողները Մանասյանից հետաքրքրվել են ՄԻՊ-ի անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու երաշխիքների մասինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը67 հազար տոննա միս՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով․ կառավարությունը ներմուծման քվոտաներ է սահմանել«Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման մասինՍաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվելԻջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան Հակոբյան
Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. Ազատություն

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» սպորտային կենտրոնն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի Ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։

«Մուլտի Ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանեց «Երևան Ուելնես»։ Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։

Համալիրի շարժական գույքերը ներառում են մարզասարքեր, կենցաղային ու սպորտային տեխնիկա, ջեռուցման ու հովացման համակարգեր, կահույք և այլն։ Դրանք այժմ շահագործվում են առանց «Մուլտի Ուելնես»-ի սեփականատերերի համաձայնության։

Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։

Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։

Ըստ պատասխանի՝ արդեն 4 ամիս համայնքային կառավարման անցած սպորտային կենտրոնի շարժական գույքի գույքագրումը դեռ շարունակվում է, «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։

«Մուլտի Ուելնես»-ը սպորտային կենտրոնի տարածքի պայմանագիրը խզելու գործով դատական գործընթաց է սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի, քաղաքացիական հայցով առաջին նիստը նախատեսվում է անցկացնել եկող տարի։

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել որոշումները, որոնցով հողի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցվել են։ Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց «Մուլտի ուելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանը, մոտակա օրերին ևս մեկ հայց կմուտքագրվի դատարան, որ վերաբերում է համալիրի շարժական գույքերին:

«Հայց ներկայացված է, բայց վարույթ դեռ չի ընդունվել, օր չի նշանակվել»,- ասաց Փիրոյանը, ում խոսքով «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքերը գնահատվում են 6 մլրդ դրամի չափով:

«Նրանք գիտեին, որ դա մեր գույքն է, ասացին, որ ի պահ է հանձնվել, որ չվնասվի, մինչև քրեական գործերը հասկանան, բայց ի պահ հանձնված գույքն օգտագործվում է, քանդում են, պատերն են քանդում, որոշ բաներ են տեղափոխում։ Երևում է, որ բաներ են փոխում»,- ասաց նա՝ պնդելով, որ քաղաքապետարանն անօրինական է կառավարում մարզաառողջարանային համալիրը։

Ավանդաբար 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվող «Մուլտի Ուելնես»-ի անունը այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես չկա։ Անցած տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 302 մլն դրամի հարկեր, 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 375 մլն, իսկ 2023-ի 9 ամիսներին ավելի քան 405 մլն։

Այս գործընթացներին զուգահեռ Քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որ վերաբերում է «Մուլտի Ուելնես»-ի կողմից մոտ 850 միլիոն դրամի շրջանառություն թաքցնելուն։ Այս գործով մեղադրանք ոչ մի անձի առաջադրված չէ, փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չկա:

«Ազատություն»-ը դիմել էր Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Քննչական կոմիտեի կողմից «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։ Իրավապահ մարմինը, սակայն, չի հաստատել սա:

ՔԿ-ից տրամադրած պատասխանի համաձայն՝ ««Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքը նշված քրեական վարույթով չի հանդիսանում իրեղեն ապացույց»։ Փոխարենը իրեղեն ապացույց է հանդիսանում անշարժ գույքը (մարզասրահի տարածքն ու շինությունները), որը «պատասխանատու պահպանության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակցին: