«Չելսին» Մխիթարյանի համար առաջարկել է 60 մլն եվրո. «Bams»
Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով`տեղեկացնում է «Bams»-ը։
Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է ավելի քան 60 մլն եվրո՝ մտադիր լինելով շարունակել նրան ձեռք բերելու փորձերը։