Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը«Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողության տարածքը»․ Աբրահամ ԳասպարյանԵրևանում 2025-ին 17 սպանություն է գրանցվել, բոլորն էլ բացահայտվել են․ Քրեական ոստիկանությունը ներկայացրել է տարվա արդյունքներըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը«Բաքվի խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Հայաստանի անկախությունն ընդհանրապես»․ Վարդան ՈսկանյանՈւսանողները Մանասյանից հետաքրքրվել են ՄԻՊ-ի անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու երաշխիքների մասինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը67 հազար տոննա միս՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով․ կառավարությունը ներմուծման քվոտաներ է սահմանել«Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման մասինՍաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվելԻջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտումՊատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթը
Քաղաքականություն

«Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողության տարածքը»․ Աբրահամ Գասպարյան

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ ֆիզիկական «տարածքը»,-գրում է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ 

Հոդվածում նա շարունակում է.

«Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարատեսակ էլիտաները՝

ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,
չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,
աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,
նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,
թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:
Կուզեի կանգ առնել վերջինի՛ վրա։ Հայաստանում գործող իշխանությունը չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը:

Հայաստանի ամեն թիզ հողի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ վախ սերմանել, պոռնկաբարո մեթոդով իրեն հավասարեցնել բոլորին, բանտ ուղարկել մտածող տեսակին, հալածել ու պատվազրկել:

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե ՀՀ-Ադրբեջան սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքը»: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական այս օրակարգը հանգեցնելու է որոշումների ու ինքնիշխան մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական աշխարհի գաղափարաքաղաքական դոկտրինի կենսունակության խթանման և հանձնվելու հող նախապատրաստելուն։

Սահմանադրության «բարեփոխման» քողի տակ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր, որովհետև այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, սթափ մտածողությունը, ռեալպոլիտիկը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը՝ լավ ապրելու միֆը: Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․

Ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած «իրական Հայաստանի» լեգիտիմացման, այլ հավաքական ինքնության զարգացման, քաղաքակրթական առաքելության գիտակցման ու իրականացմա՛ն կռիվ պիտի տանք: Այլապես՝ վախի ու թուլամորթության, հարմարվողականության ու ստեղծագործ հանճարը մսխելու ջանքերը հանգեցնելու են «իրական» Հայաստանի ստեղծմանը․ տարածք, որն անատամ է, անկիրթ, աննպատակ, անհոգի, պատրաստ հերթական ինքնաոչնչացման: Սա՛ պիտի կանխի իրական հայկական էլիտան, որն իր խորությամբ ու մտածողության շերտերով դուրս է մեզ պարտադրվող «իրական» Հայաստանի սահմաններից։

Թշնամու կերպարի միֆականացմամբ մատուցվող մրոտած թուղթը՝ Սահմանադրության իբրև թե բարեփոխած տարբերակը, ոչ այլ ինչ է, քան հայության բնականոն զարգացմանն ու ներուժի իրացմանը խոչընդոտող հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ, որը Հայաստանը սահմանափակում է լոկ 29․743 ք/կմ-ի մեջ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»: