Երևանում 2025-ին 17 սպանություն է գրանցվել, բոլորն էլ բացահայտվել են․ Քրեական ոստիկանությունը ներկայացրել է տարվա արդյունքներըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը«Բաքվի խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Հայաստանի անկախությունն ընդհանրապես»․ Վարդան ՈսկանյանՈւսանողները Մանասյանից հետաքրքրվել են ՄԻՊ-ի անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու երաշխիքների մասինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը67 հազար տոննա միս՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով․ կառավարությունը ներմուծման քվոտաներ է սահմանել«Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման մասինՍաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվելԻջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտումՊատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթըԵվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմՍաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբըՍիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր
Մշակույթ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը

Այսօր Եղիշե Չարենցի մահվան 89-րդ տարելիցն է. 1937 թվականի նոյեմբերի 27-ին, 40 տարեկան հասակում, Երևանի բանտի հիվանդանոցում ընդհատվել է մեծ բանաստեղծի կյանքը։

Հիշատակի օրվա կապակցությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մահվան վկայականը՝ որպես նրա կյանքի վերջին էջերի լուռ վկայություն։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հայտնում են, որ փաստաթուղթը թանգարանին է նվիրել Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, 2024 թվականի նոյեմբերի 27-ին։

Մահվան վկայականը 1957 թվականից պահպանվել է բանաստեղծի դուստրերի մոտ և սերնդեսերունդ փոխանցվել տուն-թանգարանին՝ որպես Չարենցի կյանքի և հիշատակի պատմության կարևոր վավերագիր։

Եղիշե Չարենցը՝ Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

1936թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղդրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին  Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: